Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ, որն անվանափոխվել է որպես «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն, հայտնի նաև որպես «Փինք» Արմենիա[1] (անգլ.՝ Pink human rights defender NGO (Pink Armenia)), Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն, որի հիմնական գործառույթներն են Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը և գենդերային հիմնախնդիրները[2]։ Կազմակերպության գործադիր տնօրենն է Մամիկոն Հովսեփյանը[2]։

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք
Իրավ. կարգավիճակգործող
ՆպատակներԿազմակերպության տեսլականն է ունենալ հասարակություն, որտեղ բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանված են, և յուրաքանչյուր ոք ընդունված է անկախ իր սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ գենդերային արտահայտումից։
ՆախագահԼիլիթ Ավետիսյան
Կայքpinkarmenia.org

Գործառույթներ

խմբագրել

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնական գործառույթներն են ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը և գենդերային հիմնախնդիրները[2]։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպության գործունեությունը ուղղված է հավասարության, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի բնակչության և ԼԳԲՏ անձանց ընդունման գաղափարների խթանմանը։ Համաձայն կազմակերպության պաշտոնական կայքի, Փինք ՀԿ-ն ցանկանում է «արժևորել և ընդունելի դարձնել բազմազանությունը մեր հասարակությունում մշակութային զգայունության խրախուսման և ցանկացած տեսակի խտրականության վերացման միջոցով»[2]։

Կազմակերպության գործունեությունը ծավալվում է ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում։

«Փինք» ՀԿ-ն ամեն տարի հրապարակում է Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույց[3]։ «Փինք» ՀԿ-ն 2017թ․-ին հրապարակել է նաև ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի ուղեցույց[4]։

Կազմակերպության գործունեության[5] առաջին իսկ օրվանից՝ «Փինք» Արմենիան նախաձեռնել և իրականացրել է տարբեր միջոցառումներ և ծրագրեր՝ բարձրացնելով հասարակության իրազեկվածությունը սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, դրանց կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև այնպիսի գործողություններ, որոնք խթանում են անվտանգ սեռական հարաբերություններ և վարքագիծ։ Հետագայում կազակերպության գործունեությունը և ծառայությունների տրամադրման ոլորտն ընդլայնվեց՝ կազմակերպության օրակարգում ներառելով մարդու իրավունքների և դրանց պաշտպանության հիմնահարցերը։

Կազմակերպության պաշտոնական կայքի մեր մասին[5] բաժնում նշված է, որ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ ԼԳԲՏ համայնքի այն ներկայացուցիչներին, ում իրավունքները ոտնահարվել են սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և/կամ գենդերային արտահայտման հիմքով։ Ավելին, կազմակերպությունը ներկայացնում է ԼԳԲՏ անձանց կարիքներն ու շահերը, ինչպես նաև ջատագովում այդ խնդիրների լուծումն ու իրավական պաշտպանվածությունը տեղական, պետական, ինչպես նաև միջազգային մակարդակներում։

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունը խրախուսում և խթանում է հավասարության, խոցելի խմբերի ընդունման գաղափարները, նվազեցնում է ցանկացած հիմքով խտրականության արտահայտումը՝ հաստատելով մշակութային զգայունության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջավայր։

10 տարիների ընթացքում կազմակերպությունը հաստատել է կայուն համագործակցություն սեռական առողջության, մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի, գենդերային հիմնահարցերի բնագավառներում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև բազմաթիվ տեղական և միջազգային ցանցերի և կոալիցիաների անդամ է[6]։

«Փինք»ի գրասենյակները՝ համայնքային կենտրոնը և վարչական գրասենյակը, տեղակայված են Երևանում, սակայն կազմակերպությունը տրամադրում է տարածքի և ժամանակի մեջ հասանելի ծառայություններ աջակցության և օժանդակության կարիք ունեցող ցանկացած անհատի։

Ղեկավարություն

խմբագրել

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք կազմակերպության ղեկավար կազմում են[2].

Պատմություն

խմբագրել

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել և գրանցվել է 2007 թվականին[1]։ Այժմ կազմակերպությունը ավելի հայտնի է որպես Փինք Արմենիա (անգլ.՝ Pink Armenia)[1]։

Համաձայն պաշտոնական կայքի, առաջին իսկ օրվանից կազմակերպությունը իրականացնում է սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ միջոցառումներ։ Կարճ ժամանակ անց կազմակերպության օրակարգում ներառվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանությունը և գենդերային հիմնախնդիրները[1]։

2015 թվականի մայիսի 18-ին Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունում «Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա» շրջանակներում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին և ՀՀ կառավարությանը նամակ է հղել` կոչ անելով պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները և զերծ մնալ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից[8]։

2015 թվականի հոկտեմբերի 17-18-ին «Փինք» ՀԿ-ի նախաձեռնությամբ Լոռու մարզում տեղի է ունեցել «Ծիածան» խորագրով Հայաստանում առաջին ԼԳԲՏ ֆորումը, որին մասնակցել էր շուրջ 40 մարդ[9]։ Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար[10]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 ««Մեր մասին» բաժինը ՀՏԳԿ ՀԿ պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.pinkarmenia.org/
  3. «Զեկույցներ – Փինք Արմենիա». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  4. «Ուղեցույցներ – Փինք Արմենիա». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  5. 5,0 5,1 «Ծառայություններ և գործունեություն – Փինք Արմենիա». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  6. «Ցանցեր և կոալիցիաներ – Փինք Արմենիա». Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  7. 7,0 7,1 ««ՓԻՆՔ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.(չաշխատող հղում)
  8. «Pink Armenia-ն իշխանություններին կոչ է արել հարգել ԼԳԲՏ մարդկանց իրավունքները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  9. Դրոշ այրելով նույնասեռականների թիվը Հայաստանում չի պակասի. «Փինք Արմենիա»
  10. «Հայաստանում տեղի ունեցավ ԼԳԲՏ առաջին ֆորումը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.