Հանոկ (կորեերեն՝ 한옥, 韓屋), կորեական ավանդական տներ։ Հանոկներն առաջին անգամ նախագծվել և կառուցվել են 14-րդ դարում Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում[1]։

Կորեական ճարտարապետության մեջ ընդունված է, որ տան դիրքը սերտ կապ ունի իր շրջակա միջավայրի, հողի և եղանակի հետ։ Նույն սկզբունքով է նախագծված նաև տան ներքին հարդարանքը։ Կորեացիներն այս սկզբունքն անվանում են baesanimsu (hանգըլ` 배산임수, hանջա` 背山臨水), համաձայն որի կատարյալ տունը պետք է կառուցված լինի այնպես, որ հետնամասում լեռ լինի, իսկ առջևում՝ գետ։ Կորեայի տարբեր տարածաշրջաններում հանոկներն իրենց ուրույն կառուցվածքն ունեն։ Հարավային շրջաններում հանոկներն ավելի բաց են, քան հյուսիսային շրջաններում, որտեղ հատուկ ճարտարապետական կառուցվածքն օգնում է պահպանել տաքությունը[2]։

Պատմություն խմբագրել

 
Giwa (기와), Կիմ Հոնգ Դո

Հանոկները կորեական տներ են, որոնք սկիզբ են առել Կորեական թերակղզում և Մանջուրիայում[3]։

Վաղ ժամանակաշրջան

Կորեական թերակղզում հինքարեդարյան մարդիկ ապրել են քարանձավներում կամ կառուցել են ժամանակավոր կացարաններ։ Նեոլիթյան շրջանում ժամանակավոր կացարանները վերածվել են փորված խրճիթների։ Մարդիկ փորել են հողը և կառուցել փոքրիկ տներ, որոնց հիմքում ընկած են եղել ծպեղներ և սյուներ։ Ծպեղների և սյուների կառուցման համար օգտագործվել է փայտ, իսկ տանիքի համար՝ ծղոտ։ Բրոնզեդարում սյուների քանակն ավելացել է, և տներն ավելի են ընդարձակվել։ Երկաթի դարում հանոկներում օգտագործվել է հատուկ ջեռուցման համակարգ (հանգըլ՝ 온돌, hանջա` 溫堗): Տանիքները պատրաստվել են Giwa (հանգըլ` 기와) կոչվող հատուկ ձև։

Հարավային Կորեա

 
Կորեական ավանդական տուն, Neowajib կամ Gulpijip (굴피집), Գանգվոն
 
Ավանդական տան ներքին հարդարանք, Գանգվոն

Կորեական պատերազմի ավերվածություններից հետո տեղահանված մարդկանց անհրաժեշտ էին ոչ թանկարժեք, հարմարավետ կացարաններ։ Պատերազմից անմիջապես հետո քանդվել են պատմական արժեքներ։ Հարավային Կորեայի խոշոր քաղաքներում մնացել են միայն հանոկների փոքր կլաստերներ։ Այնուամենայնիվ, հանոկների արժեքը քննարկվել է քսաներորդ դարի սկզբին։ Այսօր հանոկների կառուցվածքն օգտագործվել է որոշ երկաթուղային կայանների շինություններում (օրինակ՝ Jeonju կայարանը)։

Հյուսիսային Կորեա

Կեսոնում ի սկզբանե գոյություն ունեցող ավանդական հանոկները դեր են խաղացել որպես զբոսաշրջային գրավչություն։ Կիվաջիբները շրջապատում են հանոկներին։

Չինաստան

Հանոկներ կարելի է գտնել նաև Չինաստանի հյուսիս-արևելքում։ Կորեացիները հարյուր տարուց ավելի է, ինչ բնակվում են այս հենոկներում։ Նաև 2010 թվականից մարդիկ աշխատում են մի նախագծի վրա, որը կենտրոնացած է Չինաստանի Հեյլունցզյան նահանգում հանոկների գյուղ կառուցելու վրա։

 
Ավանդական տան ներքին հարդարանք, Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարան:

Բնութագիր խմբագրել

 
Hasadang Hall, Սունչոն, Հարավային Ջոլա, 1461 թվական:

Կորեական ավանդական տների՝ շրջական միջավայրի համար բարենպաստ լինելը կապված է կառույցի ներքին դասավորությունից և օգտագործված շինանյութերից։ Ավանդական տներին բնորոշ մեկ այլ առանձնահատկություն է ձմռանը և ամռանը համապատասխանաբար տաք և զով միջավայր ապահովելու նպատակով ստեղծված հատուկ կառուցվածքը։

Քանի որ Կորեային բնորոշ են շոգ ամառը և ցուրտ ձմեռը, Օնդոլը, կորեական հատուկ հատակյա ջեռուցման համակարգը[4], և Daecheong-ը, զով պահող փայտյա հատակը, նախատեսված են եղել օգնելու կորեացիներին գոյատևել ցուրտ ձմռանը և ամռանը պահպանել զովություն։ Ջեռուցման և օդափոխման այս պարզ համակարգերը այնքան արդյունավետ են եղել, որ կիրառվում են մինչև այսօր։

Շինանյութեր խմբագրել

 
Հանոկ, Սեուլ

Հանոկների կառուցման համար օգտագործված հումքերը, ինչպիսիք են հողը, փայտանյութը, քարը, բոլորը բնական են, վերամշակվող և չեն աղտոտում շրջական միջավայրը։ Հանոկներն ունեն իրենց բնորոշ կղմինդրե առաստաղ (Giwa, Հանգըլ՝ 기와), փայտե գերաններ և քարե շինվածք։

Հանջին՝ կորեական ավանդական թուղթը, (հանգըլ՝ 한지) ջրակայուն և փայլուն դարձնելու նպատակով պատվում է լոբու յուղով։ Պատուհանները և հանջիները հետ պատրաստված դռները գեղեցիկ են և շնչող։

Տարածաշրջանային տարբերություններ խմբագրել

 
Նումարուն ավանդական կորեական պատշգամբի նման բարձրացված վերանդա է:

Հանոկների կառուցվածքը տարբեր տարածաշրջաններում լինում է տարբեր։ Հարավային շրջաններում տաք եղանակի շնորհիվ կորեացիները հանոկները կառուցել են ուղիղ ջծով։ Քամու հաճելի շրջանառությունն ապահովելու նպատակով կան փայտե հատակով բնակելի բաց տարածքներ և պատուհաններ։ Ամենահայտնի հանոկն իր կառուցվածքով նման է լատինական L տառին կամ կորեական տառին։

Հյուսիսային սառը շրջաններում հանոկներն ուղանկյունաձև են, նման կորեական տառին։ Այսպիսով այն հնարավորություն է տալիս արգելափակել քամու հոսքը։ Այստեղ հանոկները չունեն փայտյա բաց տարածություններ։ Սենյակներն ամբողջովին միացված են իրար[5]։

Տարբերություններ ըստ սոցիալական խավի խմբագրել

Հանոկների կառուցվածքները տարբերակվում են նաև համաձայն սոցիալական խավի։ Սովորաբար Յանգբանի (վերին խավ), Սngունգինի (միջին խավ) և հասարակ քաղաքացիների տները տներն արտահայտել են ոչ միայն տան գործառույթը, այլև ունեին մեծ գեղագիտական արժեք։ Մյուս կողմից, գավառական հասարակ տների (ինչպես նաև որոշ սնանկացած բարձր խավերի) տները (բրինձի ծղոտով փորված տանիքով) կառուցվել էին ավելի խիստ ֆունկցիոնալությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Park, Nani; Fouser, Robert J. (2015). Hanok: The Korean House. Tuttle Publishing. էջ 6. ISBN 1462915140.
  2. Tudor, Daniel (2014). Geek in Korea: Discovering Asia's New Kingdom of Cool. Tuttle Publishing. ISBN 1462914071.
  3. Mignon, Olivier (2008). 세계의 모든 집 이야기 [Story of House]. ISBN 9788996029984.
  4. «Ondol (Under-floor Heating System)». Korea Tourism Organization. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. «The Layout of a Hanok». Korean Tourism Organization. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել