Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարան
Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարան (հանգըլ՝ 국립민속박물관, հանջա՝ 國立民俗博物館), Հարավային Կորեայի ազգային թանգարանը, Սեուլի Ջոնգնոգու շրջանի Կյոնգբոկկունգ պալատում գտնվող երկու թանգարաններից մեկը։ Թանգարանի էքսպոզիցիան նվիրված է կորեական ժողովրդի կենցաղին՝ հնագույն ժամանակներից մինչև Չոսոնի ժամանակաշրջան։ Աշխարհի ամենաայցելվող գեղարվեստի թանգարանների քսանյակում է[1]։
Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ջոնգոգու |
Հասցե | 03045 |
Հիմնադրվել է | 1924 |
Այցելուներ | 2,705,814 (2013)[1] |
Կայք | nfm.go.kr |
![]() | |
![]() |
Ստեղծման պատմություն խմբագրել
Ստեղծվել է 1945 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ԱՄՆ կառավարության մասնակցությամբ․ բացվել է 1946 թվականի ապրիլի 25-ին «Մարդաբանության ազգային թանգարան» անվամբ։ Մինչ 1975 թվականը միատեղված է եղել Կորեայի ազգային թանգարանի հետ։
1975 թվականի ապրիլի 11-ին բացվել է Կյոնգբոկկունգ պալատի տարածքում նախկինում գործող Ժամանակակից արվեստի թանգարանի վայրում՝ «Կորեայի ազգային ժողովրդագրության թանգարան» անվամբ։ 1993 թվականի փետրվարի 17-ին տեղափոխվել է Ազգային թանգարանի նախկին շենք[2]։
Էքսպոզիցիա և այցելություն խմբագրել
Թանգարանի էքսպոզիցիան ներկայացված է երեք հիմնական ուղղություններով՝ Կորեական ժողովրդի պատմություն, Կորեական կենցաղ և Չոսոնի ժամանակաշրջանի կորեացիների կյանքի ցիկլ։ Բացի այդ, էքսպոզիցիայի մեծ մասը ցուցադրված է բաց երկնքի տակ, պալատի տարածքում[3]։
Թանգարանը տեղակայված է Սեուլի հյուսիսային Ջոնգնոգու շրջանում։ Թանգարանի մուտքն անվճար է[4]։
Պատկերասրահ խմբագրել
-
Ավանդական տան ներքին կահավորանք
-
Չոսոն ժամանակաշրջան նկար
-
Ազգային հագուստով ծերունի
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed, The Art Newspaper, International Edition, Аперль 2014.
- ↑ The National Folk Museum of Korea
- ↑ «Туризм в Корее: Государственный фольклорный музей Кореи»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-21-ին։ Վերցված է 2016-08-12
- ↑ The National Folk Museum of Korea
Արտաքին հղումներ խմբագրել
- http://www.nfm.go.kr Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարան. պաշտոնական կայք (անգլ.) (գերմ.) (իսպ.) (ֆր.) (կոր.) (ճապոներեն) (չին.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարան կատեգորիայում։ |