Հաննա Կրալ

լեհ գրող և լրագրող

Հաննա Կրալ (լեհ.՝ Hanna Krall, մայիսի 20, 1935(1935-05-20)[1][2][3], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4]), լեհ գրող և լրագրողուհի։

Հաննա Կրալ
լեհ.՝ Hanna Krall-Szperkowicz
Ծնվել էմայիսի 20, 1935(1935-05-20)[1][2][3] (88 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4]
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՄիջազգային գրական ծրագիր և Վարշավայի համալսարան
ԱնդամակցությունStowarzyszenie Pisarzy Polskich? և Լեհաստանի գրողների միություն
Պարգևներ
ԱմուսինJerzy Szperkowicz?
 Hanna Krall Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հաննա Կրալը ծնվել է Վարշավայում, հրեական ընտանիքում։ Մեծացել է Լյուբլինում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թաքնվել է, հայրն ու շատ ազգականներ զոհվել են։ Պատերազմից հետո դաստիարակվել է մանկատանը։ Ավարտել է Վարշավայի համալսարանը։ 1955 թվականից աշխատել է Վարշավայի «Ժիցիե Վարշավի» (լեհ.՝ Życie Warszawy) թերթում։ 1966-1969 թվականներին եղել է ԽՍՀՄ-ում լեհական «Պոլիտիկա» (լեհ.՝ Polityka) շաբաթաթերթի թղթակիցը։ 1969-1981 թվականներին աշխատել է «Պոլիտիկա» թեթում և հեռացել է Լեհաստանում ռազմական իրադրություն հայտարարվելուց հետո։ Աշխատել է կինոյում, լրագրություն է դասավանդել։ 1990-ական թվականներին համագործակցել է «Գազետա Վիբորցա» (լեհ.՝ Gazeta Wyborcza)։ Հաննա Կրալի սցենարներով նկարել են ռեժիսոր Յան Յակուբ Կոլսկին, Կշիշտոֆ Կեսլյովսկին՝ ում հետ Հաննան մտերիմ է եղել։ Նա գրել է հիշողություններ Կոնստանտին Պաուստովսկու մասին[7]։

Գնահատական խմբագրել

1999 թվականին ստացել է Մշակույթի հիմնադրամի Մեծ մրցանակը[8]։ 2003 թվականին ստացել է Կաթոլիկ եկեղեցու Ecce Homo շքանշանը[9]։ Եվրոպական փոխըմբռնման գործում ունեցած ներդրման համար 2000 թվականին ստացել է Լայպցիգի գրքի մրցանակը։ Եվրոպական մշակույթում ներդրման համար 2005 թվականին ստացել է Գերդերի մրցանակ։ Ռիկարդ Խուխի մրցանակը ստացել է 2008 թվականին։ Ստացել է Լեհաստանի և արտերկրի բազմաթիվ գրական մրցանակներ[10][11][12]։ Հաննա Կրալի գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Na wschód od Arbatu, Warszawa: Iskry, 1972 (репортажи из СССР)
  • Zdążyć przed Panem Bogiem, Kraków: Wydawnictwo Literackie, 1977 (վեպ Վարշավայի գետտոյի մասին, համահեղինակ Մարեկ Էդելման)
  • Sześć odcieni bieli, Warszawa: Czytelnik, 1978
  • Sublokatorka, Paryż: Libella, 1985; Kraków 1985
  • Okna, Londyn: Aneks, 1987; Warszawa 1987
  • Trudności ze wstawaniem, Warszawa 1988 (պաշտոնական հրատարակություն - Warszawa: Alfa, 1990)
  • Hipnoza, Warszawa: Alfa, 1989
  • Taniec na cudzym weselu, Warszawa: BGW, 1993
  • Co się stało z naszą bajką, Warszawa: Twój Styl, 1994 (պատմվածք երեխաների համար)
  • Dowody na istnienie, Poznań: Wydawnictwo a5, 1995
  • Tam już nie ma żadnej rzeki, Kraków: Wydawnictwo a5, 1998
  • To ty jesteś Daniel, Kraków: Wydawnictwo a5, 2001
  • Wyjątkowo długa linia, Kraków: Wydawnictwo a5, 2004 (գրական մրցանակ Նիկե, 2005)
  • Spokojne niedzielne popołudnie, Kraków: Wydawnictwo a5, 2004
  • Król kier znów na wylocie, Warszawa: Świat Książki, 2006 (ներկայացվել է Angelus մրցանակի)
  • Żal, Warszawa: Świat Książki, 2007
  • Różowe strusie pióra, Warszawa: Świat Książki, 2009
  • Biała Maria, Warszawa: Świat Książki, 2011

Գրականություն խմբագրել

  • Mrugalla G. Die polnische Schriftstellerin Hanna Krall. München: Edition Text + Kritik, 1997
  • Kot W. Hanna Krall. Poznań: Dom Wydawniczy Rebis, 2000
  • Hanna Krall/ Red. Elżbieta Kalinowska-Styczeń. Kraków: Villa Decius, 2000
  • Mąka-Malatyńska K. Krall i filmowcy. Poznan: Wydawnictwo Poznańskie, 2006
  • Antczak J. Reporterka: rozmowy z Hanną Krall. Warszawa: Rosner i Wspólnicy, 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #115484108 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://plasterlodzki.pl/literatura/wydarzenia/11662-hanna-krall-z-nagrod-literack-im-juliana-tuwima-foto
  6. http://jeanette-schocken-preis.de/?p=23
  7. «Московский литературный музей-центр К. Г. Паустовского». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  8. Nagroda Nike 1999
  9. Damy i Kawalerowie Orderu „Ecce Homo” w 2001 [dostęp 2010-04-05].
  10. Elżbieta Ciborska Leksykon polskiego dziennikarstwa, wyd. Dom Wydawniczy Elipsa, Warszawa 2000, s. 271.
  11. Ignacy Rutkiewicz O Nagrodach SDP w III RP Արխիվացված 2019-04-05 Wayback Machine.
  12. Znamy laureatów Nagrody Literackiej m.st. Warszawy / Wydarzenia / Instytut Książki|
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Կրալ» հոդվածին։