Հանին Զոաբի
Հանին Զոաբի (արաբ․՝ حنين زعبي, եբրայերեն՝ חנין זועבי, մայիսի 23, 1969[1], Նազարեթ, Հյուսիսային մարզ, Իսրայել[1]), արաբական ծագմամբ իսրայելցի քաղաքական գործիչ։ Առաջին կին արաբը, որը արաբական կուսակցությունը ներկայացնում էր Իսրայելի օրենսդիր մարմնում[2]։ 2009-2019 թվականներին եղել է Քնեսեթում՝ որպես «Բալադ» կուսակցության անդամ։
Հանին Զոաբի | |
Կուսակցություն՝ | Balad?, United Arab List? և Joint List? |
---|---|
Կրթություն՝ | Երուսաղեմի հրեական համալսարան և Հայֆայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ուսուցչուհի և school inspector |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | մայիսի 23, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Նազարեթ, Հյուսիսային մարզ, Իսրայել[1] |
Քաղաքացիություն | Իսրայել և Պաղեստին |
Կենսագրություն
խմբագրելՀանին Զոաբին ծնվել է Նազարեթում՝ մուսուլմանների ընտանիքում[3]։ Հայֆայի համալսարանում սովորել և բակալավրի աստիճան է փիլիսոփայության և հոգեբանության ոլորտում։ Երուսաղեմի հրեական համալսարանում հաղորդակցության մագիստրոսի աստիճան[4]։ Նա առաջին իսրայելցի արաբն էր, որ ուսումնասիրել է մեդիա, և արաբական դպրոցներում հիմնել մեդիայի դասեր[5]։ Աշխատել է նաև որպես մաթեմատիկայի ուսուցչուհի և Իսրայելի կրթության նախարարությունում դպրոցների վարչության պետ[5]։
Նա Նազարեթի նախկին քաղաքապետ Սեիֆ էլ-Դին էլ-Զոուբիի, Առողջապահության նախարար և Իսրայելի կառավարությունում առաջին արաբ անդամ Աբդ էլ-Ազիզ էլ-Զոուբիի բարեկամն է[6]։
Քաղաքական կարիերա
խմբագրելԶոաբին Բալադ կուսակցությանը միացել է 2001 թվականին[4]։ 2003 թվականին նա համահիմնադրել է I'lam ՀԿ-ն՝ Իսրայելում արաբ պաղեստինցիների մեդիա կենտրոնը։ Զոաբին կազմակերպության գլխավոր տնօրենն էր, մինչև 2009 թվականը, երբ քաղաքական կարիերայով զբաղվելու համար հրաժարական տվեց[4]։ 2006 թվականին նա՝ որպես Բալադի թեկնածու, պայքարում էր Քնեսեթի համար, սակայն ընտրական ցուցակներում շատ քիչ ձայն էր հավաքել՝ օրենսդիր մարմնում տեղ ունենալու համար[4]։ Բայց և այնպես, 2009 թվականի ընտրություններում նրա Բալադ կուսակցությունը կարողացել էր երեք տեղ ունենալ Քնեսեթում, որից մեկը զբաղեցրել էր Հանին (երրորդ ամենաշատ ձայն հավաքածը)։ Այսպիսով նա դարձավ առաջին կին արաբը, որը արաբական կուսակցություն էր ներկայացնում Իսրայելի օրենսդիր մարմնում (նախկին երկու կին արաբները ներկայացնում էին Մերեց և Աշխատավորների կուսակցությունները)[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ חנין זועבי — Knesset.
- ↑ Amit Cohen (2010 թ․ հունիսի 5). ח"כ חנין זועבי: הנייה אמר לי להיות חזקה [MK Hanin Zoabi: Haniyeh told me to be strong] (եբրայերեն). Nrg.co.il.
{{cite news}}
: Invalid|script-title=
: missing prefix (օգնություն) - ↑ Jason Koutsoukis (16 May 2009). «Voice of equality». The Age. «My parents are Muslims. They pray, they fast, they have been to Mecca, but they raised their children to think and feel as liberal, open-minded people.»
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Netty C. Gross (2009 թ․ մարտի 16). «Provocative Parliamentarian (Extract)». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
- ↑ 5,0 5,1 Cook, Jonathan (2009 թ․ փետրվարի 25). «Palestinian Woman Makes History in Israeli Parliament». AlterNet. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Ministers of the Minorities». Governments of Israel. Knesset of Israel. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Haneen Zoubi Makes Knesset History, And Then Some». Caledoniyya. 2009 թ․ փետրվարի 26. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանին Զոաբի» հոդվածին։ |