Հանթինգթոնի գրադարան, գեղարվեստական հավաքածու և բուսաբանական այգիներ (անգլ.՝ The Huntington Library, Art Collections and Botanical Gardens[1]), գիտակրթական կենտրոն ամերիկացի մեծահարուստ Հենրի Հանթինգթոնի ամառանոցի հիմքի վրա, որը գտնվում է Լոս Անջելեսի շրջանում գտնվող Սան Մարինո քաղաքում։

Հանթինգթոնի գրադարան, գեղարվեստական հավաքածու և բուսաբանական այգիներ
Երկիր ԱՄՆ
Տեսակպատկերասրահ, գրադարան, հազվագյուտ գրքերի գրադարան, ոչ առևտրային կազմակերպություն, բուսաբանական այգի և գիտական գրադարան
Հիմնվել է1919
ՏեղադրությունՍան Մարինո
Այլ տվյալներ
Կայքhuntington.org(անգլ.)

20-րդ դարի առաջին քառորդում երկաթուղային մագնատ Հենրի Հանթինգթոնը (1850—1927 թթ.) հավաքել էր 18-րդ դարի բրիտանական դիմանկարների մասնավոր խոշոր հավաքածու։ Նրան այդ գործում աջակցում էր նրա կինը` Արաբելլա Հանթինգթոնը (1850—1924 թթ.): Հավաքածուի գլուխգործոցների շարքում էին Թոմաս Գեյնսբորոյի «Տղան երկնագույն զգեստով», Թոմաս Լոուրենսի «Վարդագույն զգեստով աղջիկը», Ռոգիր վան դեր Վայդենի Տիրամոր պատկերներից մեկը։

Հանթինգթոնների գործունեության այլ ուղղություններից էր հազվագյուտ գրքերի և հայտնի մարդկանց ինքնագրերի հավաքումը։ Այս առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում.

2006 թվականին հավաքածուն հարստացվել է «Բերնդի» ընկերության գիտական գրականության գրադարանով։ Հանթինգթոն կենտրոնում գործում է գիտական հրատարակչություն և երկու հետազոտական կենտրոն։

Ամառանոցի տարածքի ընդհանուր մակերեսով 120 ակրն զբաղեցնում է Բուսաբանական այգին, որտեղ առկա են հազվագյուտ բույսեր։ Այգու որոշ հատվածներ ձևավորված են չինական, ճապոնական, կորեական ոճերով, կա Շեքսպիրի ստեղծագործություններին նվիրված թեմատիկ այգի։ Տարածքը ձևավորված է Բեատրիքս Ֆարրանդի նախագծով, ով 20-րդ դարի հայտնի լանդշաֆտակառուցողներից է։

հանթինգթոն ամուսինների մահից հետո նրանց ամառանոցը բաց էր հասարակության համար որպես թանգարան։ Այդ ժամանակ հավաքածուի արժեքը գնահատվել էր 50 միլիոն դոլար։ Ամառանոցում հաճախ նկարահանվում են հոլիվուդյան ֆիլմեր։


Հենրի և Արաբելլա Հանթինգթոնների ամառանոցը
Հենրի և Արաբելլա Հանթինգթոնների ամառանոցը


Ծանոթագրություններ խմբագրել

  1. The common appellation of The Huntington may also refer to the Huntington Hospital.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանթինգթոնի գրադարան» հոդվածին։