Հանդե Էրչել (թուրքերեն՝ Hande Erçel) (ծնվ. նոյեմբերի 24, 1993, Բալըքեսիր, Թուրքիա), թուրք դերասանուհի և մոդել:Առավել հայտնի է դարձել` մարմնավորելով Հայաթ Ուզունի դերը Սերը բառեր չի հասկանում հեռուստասերալում։ Վերջինս ցուցադրվում է Show TV-ով։ Հեռուստասերիալում Հանդեի խաղընկերը եղել է դերասան Բուրակ Դենիզը։ Հանդեի առաջին հաջողված դերը եղել է Սելին Յըլմազի դերը Գյունեշի դուստրերը հեռուստասերիալում։ Նա բավականին հայտնի դերասանուհի է արդեն ողջ Թուրքիայում։

Հանդե Էրչել
թուրքերեն՝ Hande Erçel
Ծնվել էնոյեմբերի 24, 1993(1993-11-24)[1] (30 տարեկան)
ԾննդավայրԲանդրմա, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա
ԿրթությունՄիմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել

Կենսագրություն խմբագրել

Հանդե Էրչելը ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիայի Բալըքեսիրի մարզում։ 2012 թվականին մասնակցել է “Miss Cilivaliton of the World” մրցույթին` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Հանդե Էրչելը պատկանում է թուրքական կինեմատոգրաֆիայի նոր սերնդին։ Ներկայումս Հանդեն սովորում է Միմար Սինանի անվան թուրքական ավանդական մշակույթի համալսարանում[2]։ Իր եղբոր հետ միասին բնակվում է Ստամբուլում։ Մարմնավորել է մի շարք կերպարներ, որոնցից ամենահայտնիներն են Ֆիլիզը դերը «Կյանքի ծառ» սերիալում և Հայաթի դերը Սերը բառեր չի հասկանում հեռուստասերիալում։

Նախկինում հանդիպել է Էքին Մերթ Դայմազի հետ, ով մարմնավորել է Վոլքանի դերը Ելակի բույրը հեռուստասերիալում։ Ներկայումս սիրային հարաբերությունների մեջ է Քերեմ Բյուրսինի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել