Հանդան սուլթան (1565, Sanjak of Bosnia, Rumelia Eyalet, Օսմանյան կայսրություն և Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 9, 1605(1605-11-09), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան սուլթան Մեհմեդ IIIհարճը, սուլթան Ահմեդ I-ի մայրը, վալիդե սուլթան։

Հանդան սուլթան
 
Մասնագիտություն՝ Վալիդե սուլթան և ստրուկ
Դավանանք քրիստոնեա և իսլամ
Ծննդյան օր 1565
Ծննդավայր Sanjak of Bosnia, Rumelia Eyalet, Օսմանյան կայսրություն կամ Օսմանյան կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 9, 1605(1605-11-09)
Վախճանի վայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Թաղված Tomb of Mehmed III
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Զավակներ Ահմեդ I, Շեհզադե Սելիմ և Ayşe Sultan?[1]

Կենսագրություն խմբագրել

Ծագում և կյանքը հարեմում խմբագրել

Հաստատապես հայտնի չէ, թե ծագումով որտեղից է եղել Հանդան սուլթանը, սակայն պատմաբանները ենթադրում են, որ նա եղել է հույն[2][3] կամ բոսնիացի[4]՝ Հելեն (Ելենա)[5] անունով և ծնվել է մոտավորապես 1574 թվականին[6]։ Հանդանին ապագա սուլթան Մեհմեդ III-ին նվիրել է վերջինիս մորաքույր Գևհերհանը 1582 թվականին կամ 1583 թվականի երկրորդ կեսին[7]։ 1589 թվականին Հանդանը, գահի ժառանգորդի մոր՝ Սաֆիե սուլթանի աջակցությամբ, դարձել է Մեհմեդի ֆավորիտներից մեկը. այդ կերպ Սաֆիեն ցանկացել է ազդեցությունից զրկել որդու մյուս ֆավորիտին՝ Հալիմե սուլթանին։ 1590 թվականի ապրիլի 18-ին Մանիսայում ծնվում է Հանդանի որդին՝ Ահմեդը[6]։ Մի շարք պատմաբաններ Հանդանին համարել են նաև շեհզադե Սելիմի մայր, սակայն դա քիչ հավանական է, քանի որ Սելիմը ծնվել է 1585 թվականին՝ Հանդանի՝ սուլթանի հարճը դառնալուց մի քանի տարի առաջ[8]։ Ինչպես նշել է Լեսլի Պիրսը, Մեհմեդ III-ի ոչ մի կին կամ հարճ չի կրել հասեկի տիտղոսը[9]։

1595 թվականին սուլթան Մուրադ III-ը մահանում է և սուլթան է հռչակվում Մեհմեդը։ Հանդանը, ի թիվս նոր սուլթանի մյուս տնեցիների, հայտնվում է Ստամբուլի սուլթանական պալատում[10]։ 1597 թվականին քութեշից վախճանվում է Մեհմեդ III–ի ավագ որդին՝ շեհզադե Սելիմը, որը կրում էր գահաժառանգի տիտղոսը[6]․ նոր ժառանգորդ է հայտարարվում շեհզադե Մահմուդը՝ Հալիմե սուլթանի ավագ որդին։ Հանդանը գիտակցում էր, որ հենց Հալիմեի որդին սուլթան դառնա, իր որդին մահապատժի կենթարկվի, այսպես կոչված, Ֆաթիհի օրենքի համաձայն, ուստի Հանդանը դաշինք է կնքում Սաֆիե սուլթանի հետ։ Պատմաբան Գյունհան Բորեքչին ենթադրում է, որ Հանդանը մեղսակից է եղել ժառանգորդի մահվանը. 1603 թվականի կեսերին Սաֆիե սուլթանի լրտեսներ բռնագրավում են կրոնական պայծառատեսների կողմից Հալիմեին ուղարկված նամակը, որում կանխատեսվում էր, որ Մեհմեդ III-ը վեց ամսվա ընթացքում մահանալու է և նրան գահին փոխարինելու է ավագ որդին։ Բացի այդ, անգլիական դեսպանի գրառումների համաձայն, Մահմուդը բացահայտ հավանություն չէր տալիս տատիկի ազդեցությանը հոր վրա և նրա ատելությանը՝ մոր հանդեպ[11]։ Ինչպես նշում է Բորեքչին, շեհզադեի մահապատիժը հրահրած նամակը կարող էր կեղծված լինել Սաֆիեի և/կամ Հանդանի կողմից[12]։ Ինչևէ, սուլթանը մահապատժի է ենթարկել ավագ որդուն և ժառանգորդ հռչակվել Հանդանի որդուն։

Վալիդե սուլթան խմբագրել

Սուլթան Մեհմեդ III-ը մահացավ 1603 թվականի դեկտեմբերին՝ ավագ որդու մահապատժից կես տարի անց, օսմանյան գահին է բարձրանում Հանդանի 13-ամյա որդին՝ Ահմեդ I-ը, իսկ ինքը ստանում է վալիդե սուլթանի տիտղոսը։ Այդ պահից մինչև իր մահը Հանդանը, սուլթանից հետո, կայսրության երկրորդ դեմքն է եղել։ Ինչպես նշում է Լեսլի Պիրսը, չնայած երիտասարդ տարիքին, Ահմեդը քիչ է ենթարկվել մորը, հաճախ անտեսել է նրա խորհուրդները և ցանկացել է սահմանափակել նրա իշխանությունը, քանի որ իր առջև միշտ եղել է քաղաքականության վրա Սաֆիե սուլթանի ունեցած քայքայիչ ազդեցության օրինակը[13]․ գահ բարձրանալուց հետո նա վերջինիս անմիջապես արտաքսել է Հին պալատ։ Հանդանի հրամանով Սաֆիեի հետ Հին պալատ են արտաքսել բազմաթիվ ծառաներ ու հարճեր, որոնց նոր վալիդեն կասկածում էր սկեսուրի հետ ունեցած կապերի մեջ[14]։ Որդու կարգադրությամբ Հանդանը օրական 1000 ակչեի չափով աշխատավարձ էր ստանում, մինչդեռ Սաֆիե սուլթանը երեք անգամ ավելի շատ էր ստանում[15]։ Այդուհանդրձ, ինչպես նշում է Գյունհան Բորեքչին, Հանդանը չի սիրել լուսանցքում մնալ. շեյխ ուլ-իսլամ Մուստաֆա էֆենդիի հետ նա դարձել է որդու գլխավոր խորհրդատուն, պահապանն ու խորհրդականը, հենց Հանդանն ու Մուստաֆա էֆենդին էին նշանակում, հսկում ու հեռացնում վեզիրի պաշտոններից, վալիդեի ու շեյխ ուլ-իսլամի կողմնակից–վեզիրները մյուսներից ավելի հաճախ էին զբաղեցնում պետության մեջ ամենաբարձր պաշտոնները[16]։

Վալիդեի և նրա արքա–որդու միջև գլխավոր դիմակայություններից մեկը տեղի ունեցավ Ահմեդի գահ բարձրանալուց անմիջապես հետո և վերաբերում էր շեհզադե Մուստաֆայի՝ Հալիմե սուլթանի երկրորդ որդու դրությանը։ Շեհզադե Մահմուդի մահը մեծ տպավորություն է թողել երիտասարդ սուլթանի վրա և մասամբ այդ պատճառով Ահմեդը հրաժարվեց մահապատժի ենթարկել կրտսեր եղբորը[17][10]։ Մուստաֆայի մահապատժից հրաժարվելու մեկ այլ պատճառն էլ սուլթանի որդիների բացակայությունն էր, ինչը սպառնում էր Ահմեդի մահվան դեպքում ընդհատել դինաստիան։ Շուտով, որդու գահ բարձրանալուց հետո, Հանդանը սկսեց Ահմեդի համար գեղեցիկ հարճեր ընտրել այն հույսով, որ եթե սուլթանը որդի ունենա, ապա եղբոր վերաբերյալ որոշումը կվերանայի։ Սակայն Հանդանի հույսերը չեն արդարացել. 1604 թվականի նոյեմբերին ծնվում է Ահմեդի որդին՝ Օսմանը, 1605 թվականի մարտին՝ Մեհմեդ որդին, իսկ Մուստաֆան դեռ ողջ էր մնում։ Պատմաբանները ենթադրում են, որ Ահմեդ I-ը համարել է, որ եղբայրը չի կարող սպառնալ իր կառավարմանը՝ ակնհայտ հոգեկան հիվանդության պատճառով[18]։ Հանդանը պահանջել է Մուստաֆայի մահապատիժը, սակայն Ահմեդը համոզել է նրան պարզապես մեկուսացնել եղբորը, քանի որ սուլթանի որդիները չափազանց փոքր էին[19]։ Ընդհանուր պայմանավորվածության համաձայն Մուստաֆան տեղափոխվել է այսպես կոչված Կաֆես՝ սուլթանական պալատի տարածքում գտնվող փոքր տաղավար (քեշք), որտեղ շեհզադեն արտաքին աշխարհից մեկուսացման մեջ է գտնվել՝ պահակախմբի մշտական հսկողության ներքո։

 
Տեղեկատվական ցուցանակ Մեհմեդ III-ի դամբարանում, որտեղ թաղված է Հանդան սուլթանը

Հանդանն անսպասելիորեն մահացել է 1605 թվականի նոյեմբերի 12-ին (1014 թվականի ռաջաբի 1–ին՝ ըստ հիջրայի) Ստամբուլի սուլթանական պալատում[5], երբ նա ընդամենը երեսուն տարեկանից մի փոքր անց էր։ Մահվան պատճառները պարզ չեն։ Այսպես, վարկածներ են եղել այն մասին, որ Հանդանը մահացել է ստամոքսի հիվանդությունից, թունավորել է Մուստաֆա I-ի մայրը՝ Հալիմեն, սկեսուր Սաֆիեն կամ հարսը՝ Քյոսեմը, ինքնասպանություն է գործել կամ նրան գերեզման է տարել Ջալալիի ապստամբության հետ կապված որդու համար անհանգստությունը։ Ահմեդն իր մոր համար ճոխ հուղարկավորություն է կազմակերպել և վալիդեի հոգու հանգստության համար մեծ քանակությամբ սնունդ ու նվերներ է բաժանել կարիքավորներին[20][21]։ Հանդանը թաղվել է Այա Սոֆիայի մզկիթում՝ ամուսնու դամբարանում[21]։ Ահմեդի վիշտը այնքան մեծ է եղել[22], որ Հանդանի հուղարկավորությունից յոթ օր անց, չնայած վատ եղանակային պայմաններին, նա լքել է մայրաքաղաքը և ուղևորվել է Բուրսա[23]։

Բացի քաղաքական գործունեությունից, Հանդանը, ինչպես մյուս սուլթանների մայրերը, զբաղվել է բարեգործությամբ։ Հայտնի են Հանդանի ստեղծած առնվազն երկու հիմնադրամները՝ Մենեմենում և Քիլիսում։ Վալիդեն իր եկամուտների մեծ մասը փոխանցել է այդ հիմնադրամներին, իսկ նրա մահից հետո դրանց է նվիրաբերվել Հանդանի ունեցվածքի մեծ մասը[24]։

Մշակույթում խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սերբերեն Վիքիպեդիա (серб.) — 2003.
  2. Iyigun, 2015, էջ 119
  3. Metin, 2010, էջ 162
  4. Börekçi, Günhan Factions and favorites at the courts of sultan Ahmed I (r. 1603—17) and his immidiate predessors(անգլ.) : Dissertation for the Degree Doctor of Philosophy. — The Ohio State University, 2010. — С. 92. Архивировано из первоисточника 15 Մարտի 2018.
  5. 5,0 5,1 Sakaoğlu, 2008, էջ 219
  6. 6,0 6,1 6,2 Öztuna, 2005, էջ 176
  7. Börekçi, Günhan İnkırâzın Eşiğinde Bir Hanedan: III. Mehmed, I. Ahmed, I. Mustafa ve 17. Yüzyıl Osmanlı Siyasî Krizi(թուրքերեն) : докторская диссертация. — Ohio State Üniversitesi, 2009. — С. 80.
  8. Öztuna, Yılmaz Devletler ve hânedanlar. — Kültür ve Turizm Bakanlığı, 2005. — P. 176. — ISBN 9751704693, 9789751704696
  9. Peirce, 1993, էջ 104
  10. 10,0 10,1 Agoston, Masters, 2010, էջ 22
  11. Peirce, 1993, էջ 231
  12. Börekçi, Günhan İnkırâzın Eşiğinde Bir Hanedan: III. Mehmed, I. Ahmed, I. Mustafa ve 17. Yüzyıl Osmanlı Siyasî Krizi(թուրքերեն) : докторская диссертация. — Ohio State Üniversitesi, 2009. — С. 85.
  13. Peirce, 1993, էջ 243
  14. Börekçi, Günhan İnkırâzın Eşiğinde Bir Hanedan: III. Mehmed, I. Ahmed, I. Mustafa ve 17. Yüzyıl Osmanlı Siyasî Krizi(թուրքերեն) : докторская диссертация. — Ohio State Üniversitesi, 2009. — С. 90.
  15. Peirce, 1993, էջեր 126—127
  16. Agoston, Masters, 2010, էջ 23
  17. Piterberg, 2013
  18. Agoston, Masters, 2010, էջ 409
  19. Şapolyo, 1961, էջ 226
  20. Peirce, 1993, էջ 198
  21. 21,0 21,1 Naima, 1843, էջ 452
  22. Şapolyo, 1961, էջ 222
  23. Naima, 1843, էջ 453
  24. Peirce, 1993, էջեր 332—333
  25. Mahpeyker - Kösem Sultan (2010)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  26. Muhtesem Yüzyil: Kösem(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն խմբագրել