Օսման II (օսմ. عثمان ثانى‎ — Osmân-ı sânî, թուրքերեն՝ İkinci Osman, նոյեմբերի 3, 1604(1604-11-03), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - մայիսի 20, 1622(1622-05-20)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1618 - 1622 թվականներ։

Օսման II
Ծնվել է՝նոյեմբերի 3, 1604(1604-11-03)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է՝մայիսի 20, 1622(1622-05-20)[1] (17 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Ստամբուլ
ԵրկիրՕսմանյան կայսրություն
ՏոհմՕսմանյան
կառավարիչ և բանաստեղծ
ՀայրԱհմեդ I
ՄայրՄահֆիրուզ Խադիջա Սուլթան
ԵրեխաներŞehzade Ömer?
Հավատքիսլամ
ՍտորագրությունИзображение автографа

Ահմեդ I-ի որդին է։

Վաղ կյանք խմբագրել

Օսման II-ը ծնվել է Կոստանդնուպոլսի Թոփքափը ամրոցում, նա Սուլթան Ահմեդ I-ի (1603–17) և նրա առաջին կին Մեհֆիրուզ հաթունի որդին է։ Ըստ հետագա ավանդույթների. երիտասարդ տարիքում նրա մայրը մեծ ուշադրություն է դարձրել Օսմանի կրթությանը, արդյունքում Օսմանը դարձել է ճանաչված բանաստեղծ և տիրապետում էր շատ լեզուների, այդ թվում արաբերեն, պարսկերեն, հունարեն, լատիներեն և իտալերեն, չնայած այս փաստը մերժվում է[2]։

Ահմեդի մահից հետո Օսմանի գահին չտիրանալը բացատրվում է, որ նրա հովանավոր մայրը այդ ժամանակ հավանաբար մահացել էր կամ արտաքսվել։

Կառավարում խմբագրել

 
Օսմանյան կայսրությունը 1622 թվականին, երբ սպանվեց Օսման II-ը:

Օսման II գրավեց գահը 14 տարեկանում իր հորեղբայր Մուստաֆա I-ի դեմ իրականացրած հեղաշրջումից հետո։ Չնայած երիտասարդ տարիքին, Օսման II-ը համարվում էր ուժեղ ղեկավար և կայսրության արևելյան սահմանը պաշտպանելուց հետո (Սերավի պայմանագիր) Սեֆյաններից, նա անձնապես ղեկավարեց Օսմանյան կայսրության ներխուժումը Լեհաստան Մոլդովական մագնատների պատերազմների ժամանակ։ Ստիպված լինելով հաշտության պայմանագիր կնքել լեհերի հետ Կատինի ճակատամարտից հետո 1621 թվականի սեպտեմբեր հոկտեմբեր ամիսներին` Օսման II-ը ամոթով վերադարձավ Կոստանդնուպոլիս` իր պարտության մեջ մեղադրելով խորհրդականներին և ենիչերիներ։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. Tezcan, Baki (2002). «The 1622 Military Rebellion in Istanbul : A Historiographical Journey». International Journal of Turkish Studies. University of Wisconsin: 40. «Stanford Shaw, the author of an Ottoman history that has been widely used as a textbook and reference work, claims, on the basis of information from an eighteenth-century French novel,84 that the sultan was "[t]rained in Latin, Greek, and Italian by his Greek mother, as well as Ottoman Turkish, Arabic, and Persian."85»

Գրականություն խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսման II» հոդվածին։