Հայ գրականությունը կինոյում

Հայ գրականությունը կինոյում , հայ գրական գործերի էկրանավորումները։

Պատմություն խմբագրել

Հայկական կինոն իր սկզբնավորման օրվանից ի վեր հիմնվել է հայ գրականության վրա։ Դեռևս չունենալով ազգային կինոարտադրություն հայ գրողների գործերի էկրանացման փորձեր են արվել։ 1908 թ.-ին Գ. Սունդուկյանը մտադիր էր էկրանավորել իր Օսկան Պետրովիչն էն կինքումը» ոդևիլը և սկսել էր սցենարի աշխատանքները։ 1913 թվականին Ի. Փերեսթիանին Ա. Խանժոկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանզադեի «Նամուս» վիպակը (ֆիլմը կոչվում էր Երդումով կապվածները»)։ Տարիներ անց՝ 1925 թվականին, Հ. Բեկնազարյանը էկրանավորում է «Նամուսը» , որով ծնունդ է առնում հայկական կինեմատոգրաֆը։ Տասը տարի անց Բեկնազարյանը նկարահանում է «Պեպո»-ն ՝ առաջին հայկական հնչյունային ֆիլմը հիմնված Գ. Սունդուկյանի համանուն կատակերգության վրա։ 1927 թվականին էկրան է բարձրանում Պատվական Բարխուդարյանի «Չար ոգի» կինոնկարը, որի սցենարի համար հիմք է ծառայել Շիրվանզադեի «Ցավագարը» պատմվածքը։ 1931 թ. Պ. Բարխուդարյանը նկարում է իր լավագույն ֆիլմը` «Կիկոսը», ըստ Մաթևոս Դարբինյանի վիպակի։ 1934 թվականին էկրան է բարձրանում Ա. Մարտիրոսյանի «Գիքորը» ֆիլմը հիմնված Հ. Թումանյանի համանուն պատմվածքի վրա։ 1982 թվականին էկրան է բարձրանում պատմվածքի մեկ այլ էկրանավորում Սերգեյ Իսրայելյանի կողմից։ 1957 թվականին էկրան է բարձրանում Յուրի Երզնկյանի «Հովազաձորի գերիները» ֆիլմը ըստ Վախթանգ Անանյանի համանուն վիպակի։ 1976 թվականին Գրիգոր Մելիք-Ավագյանը նկարահանում է «Պաղտասարը բաժանվում է կնոջից» ֆիլմ-մյուզիքլը հիմնված Հ. Պարոնյանի համանուն կատակերգության վրա։ 1977 թվականին էկրան է բարձրանում Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի վրա հիմնված համանուն ֆիլմը։ 1979 թվականին Ֆրունզե Դովլաթյանը նկարահանում է «Ապրեցեք երկար» ֆիլմը ըստ Շ. Թաթիկյանի «Բալենի» վիպակի։ 1980 թ. Հ. Մալյանն էկրանավորում է արևմտահայ գրող Վ. Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» վիպակը, վերնագրելով այն «Կտոր մը երկինք»։

Աղբյուրներ խմբագրել

Ս. Գալստյան. Հայացք մեր կինոյին. պատմությունը և ներկան.