Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի Հանրապետության օրենք

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի Հանրապետության օրենք (ֆր.՝ Loi visant à réprimer la contestation de l’existence des génocides reconnus par la loi), ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված և Ֆրանսիայի Հանրապետության ազգային օրենսդրությամբ ամրագրված իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտ, որը քրեականացնում է միջազգային քրեական իրավունքի կոպտագույն խախտումներից մեկի՝ ցեղասպան գործունեության ժխտումը (մատնանշելով կոնկրետ արևմտահայության ցեղասպանությունը)[1]։

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի Հանրապետության օրենք
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի Հանրապետության օրենք
Տարածքային իրավասությունՖրանսիա
Օրինգածի հրապարակման ամսաթիվհունվարի 29, 2001
Առաջին ընթերցումդեկտեմբեր, 2011
Առնչվող օրենսդրական ակտեր
Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիր
Կարգավորման առարկա
ԿայքFrench law?
Կարգավիճակ՝ Անհայտ

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացվել է 2011 թվականի դեկտեմբերին և մեկ ամիս անց՝ 2012 թվականի հունվարին, օրինական ուժ ստացել։ Օրենքն արգելում է ցեղասպանության գործողությունների խրախուսումը, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների (Հայոց ցեղասպանություն) պաշտոնապես և ի լուր հանրության մերժումն ու ժխտումը։ Օրինազանցները կրում են վարչական տույժ 45 հազար եվրոյի չափով կամ դատապարտվում մեկ տարի ազատազրկման։

2012 թվականի հունվարի վերջին Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի 140 պատգամավորներ սկսեցին օրենքն անվանել հակասահմանադրական։ Նախաձեռնությանը միացել էին ժողովի յոթանասուն սենատորներն ու վաթսունհինգ անդամները, որոնք ցանկանում էին օրենքը չեղյալ հայտարարել։ Թուրքիայի կառավարությունը ի ցույց բոլորի հայտարարեց, որ ողջունում է ֆրանսիացի պատգամավորների այդ դիրքորոշումը։ Արդյունքում՝ 2012 թվականի փետրվարին սահմանադրական խորհուրդն ընդունեց, որ օրենքը խախտում է խոսքի ազատությունը։

Նմանատիպ օրենքներ մինչ օրս գոյություն ունեն Կիպրոսում, Հունաստանում, Սլովենիայում, Արգենտինայում և Սլովակիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Georges Vedel, « Les questions de constitutionnalité posées par la loi du 29 janvier 2001 », dans Didier Maus et Jeannette Bougrab, François Luchaire, un républicain au service de la République, vol. 7 : De Republica, Paris, Publications de la Sorbonne, 2005, 383 p. (ISBN 9782859445157 et 2859445153, présentation en ligne), p. 37