Հայնրիխ Ֆերդինանդ (գերմ.՝ Heinrich Ferdinand von Österreich-Toskana, ամբողջական անունը` Heinrich Ferdinand Salvator Maria Joseph Leopold Karl Ludwig Pius Albert Rupert Katharina von Ricci von Österreich-Toscana, փետրվարի 13, 1878(1878-02-13)[1][2], Զալցբուրգ, Ավստրիա - մայիսի 21, 1969(1969-05-21)[1][3][2], Զալցբուրգ, Ավստրիա), ավստրիական էրցհերցոգ Հաբսբուրգ-Լոթարինգյան ընտանիքից, զինվորական, նկարիչ և լուսանկարիչ։

Հայնրիխ Ֆերդինանդ
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Մասնագիտություն՝ նկարիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 13, 1878(1878-02-13)[1][2]
Ծննդավայր Զալցբուրգ, Ավստրիա
Վախճանի օր մայիսի 21, 1969(1969-05-21)[1][3][2] (91 տարեկան)
Վախճանի վայր Զալցբուրգ, Ավստրիա
Դինաստիա Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն
Քաղաքացիություն  Ավստրիա
Հայր Ֆերդինանդ IV, Տոսկանայի մեծ դուքս
Մայր Պարմայի արքայադուստր Ալիս
Ամուսին Maria Karolina Ludescher?
Զավակներ Heinrich Graf von Habsburg-Lothringen?[3], Othmar Graf von Habsburg-Lothringen?[3] և Veronika Gräfin von Habsburg-Lothringen?[3]
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Հայնրիխ Ֆերդինանդը ծնվել է 1878 թվականի փետրվարի 13-ին Զալցբուրգում։ Ֆերդինանդ 4-րդի և իր կնոջ Ալիսա Բուրբոն-Պարմսկոյի ընտանիքի վեց երեխաներից չորրորդն էր։ Մկրտության ժամանակ ստացել է Heinrich Ferdinand Salvator Maria Joseph Leopold Karl Ludwig Pius Albert Rupert Katharina von Ricci von Österreich-Toscana անունը։ Մինչև 1891 թվականը դաստիարակվել է տանը, մեծացել որպես հետաքրքրասեր տղա։ 1891 թվականից սովորել է Գրանիցե քաղաքի ռազմական դպրոցում, այնուհետև Վիներ-Նոյշտադտ քաղաքի Թերեզիանյան ակադեմիայում (մինչև 1897 թվականը)։ 1903 թվականին ավարտել է Ինսբրուքի ռազմական դպրոցը, ստանալով օբեր-լեյտենանտի կոչում, ծառայել է 6-րդ դրագունյան գնդում[4]։ 1906-1914 թվականներին առողջական խնդիրների պատճառով Հայնրիխ Ֆերդինանդը թողել է ռազմական ծառայությունը և կնոջ հետ ապրել է Մյունխենում։ Որոշել է ստանալ գեղարվեստական կրթություն։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Գալիցիայում և Հյուսիսային Իտալիայում։ 1917 թվականի օգոստոսի 16-ին ստացել է գեներալ-մայորի կոչում, 1918 թվականի մարտի 2-ին արձակուրդ է գնացել` 1918 թվականի դեկտեմբերի 1-ին թողնելով զինվորական ծառայությունը` վերջնականապես ավարտելով իր զինվորական կարիերան։ 1919 թվականին հրաժարվելով Ավստրիայում Հաբսբուրգ ընտանիքի բելեր իրավունքներից` սկսել է հանգիստ կենսակերպ վարել։ Զբաղվել է գեղանկարչությամբ, որից ստացած եկամուտը սպայական կենսաթոշակի հետ համալրում էր նրա ընտանեկան բյուջեն։ Զբաղվել է նաև լուսանկարչությամբ։

Մահացել է 1969 թվականի մայիսի 21-ին Զալցբուրգում։ Նրա թոռնուհին Helvig Jordis от Lohausen 2009 թվականին Զալցբուրգի թանգարանին է նվիրել Հենրիխ Ֆերդինանդի աշխատանքների լայնածավալ հավաքածուն` բաղկացած մոտավորապես 500 ջրանկարներից, բազմաթիվ նկարներից և 80 ֆոտոալբոմներից[5]։

Ընտանիք

խմբագրել

1919 թվականի նոյեմբերի 29-ին Մյունխենում ամուսնացել է Maria Karoline Ludescher[6] (1883-1981) հետ։ Ունեցել են երեք երեխա`

  • Կոմս Heinrich von Habsburg-Lothringen (1908-1968)
  • Կոմս Ottmar von Habsburg-Lothringen (1910-1988)
  • Կոմսուհի Veronika von Habsburg-Lothringen (1912-2001)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Web umenia (словацк.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Salzburgwiki (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. Laut Peter Broucek (Hrsg.): Ein General im Zwielicht – Erinnerungen des Edmund Glaises von Horstenau. Böhlau, Graz 1980, ISBN 3-205-08740-2, S. 163, Fn. 83 war Heinrich Ferdinand schon ab 1897 Leutnant und ab 1903 Rittmeister dieses Regiments.
  5. Eva von Schilgen: Ein fürstlicher Künstler und Entrepreneur. (PDF; 1,1 MB). In: Society. Heft 3/4, 2009, S. 138–140.
  6. Maria Karoline Ludescher (անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Ֆերդինանդ» հոդվածին։