Հայնրիխ Իգնաց Ֆրանց ֆոն Բիբեր
Հայնրիխ Իգնաց Ֆրանց ֆոն Բիբեր (գերմ.՝ Heinrich Ignaz Franz von Biber, օգոստոսի 12, 1644[1][2][3][…], Stráž pod Ralskem[1][4][5][…] - մայիսի 3, 1704[6][7][1][…], Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն[1][5][8]), Բարոկկո դարաշրջանի ավստրիացի կոմպոզիտոր և ջութակահար[9]։ Ծագումով չեխ Բիբերն աշխատել է Մորավիայում (Կոմերիզ) և Ավստրիայում (Զալցբուրգ)։
Հայնրիխ Իգնաց Ֆրանց ֆոն Բիբեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Heinrich Ignaz Franz Biber |
Ծնվել է | օգոստոսի 12, 1644[1][2][3][…] Stráž pod Ralskem[1][4][5][…] |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | մայիսի 3, 1704[6][7][1][…] (59 տարեկան) Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն[1][5][8] |
Գերեզման | Petersfriedhof |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջութակահար և երաժիշտ |
Գործիքներ | ջութակ |
Heinrich Ignaz Franz Biber Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱմենայն հավանակությամբ սովորել է Իոհան Հայնրիխ Շմելցերի[10]։ Մոտ 1660-ական թվականներին երաժիշտը ծառայության է անցել Օլոմոուցում։ Մոտ 1670 թ. ընդունվել է Զալցբուրգի եկեղեցական երգչախումբ, 1684 թ.-ից կապելմայստեր է։ Իր ժամանակի ամենամեծ ջութակահարներից է, դա են վկայում նրա ջութակի սոնատները, որոցում կան շատ բարդ հատվածներ, այնտեղ օգտագործվում է սկորդատուրա՝ փոխելով տողերի սովորական կարգաբերումը և այլն։ Բիբերը Վիեննայում ելույթ է ունեցել կայսերական պալատում։
Ստեղծագործություններ
խմբագրելԲիբերն առավել հայտնի է որպես «Ռոզարի» (Rosenkranzsonaten[11] խորագրով, մոտ 1676 թ.) ծրագրային շարքի հեղինակ։ Այն բաղկացած է 15 ոչ մեծ սոնատներից և Պասսակալիայից։ Շարքը հիմնված է 15 ավետարանական իրադարձությունների վրա։ Շարքի յուրահատկությունը ջութակային սկորդատուրայի գործածությունն է։
Սուրբ Ծննդյան շրջան
1-ին սոնատա — Հարություն (ռե մինոր, առանց սկորդատուրայի)
2-րդ սոնատա — Մարիամի հանդիպումը Ելիզավետայի հետ (լյա մաժոր, լյա-մի-լյա-մի)
3-րդ — Քրիստոսի ծնունդը (սի մինոր, սի-ֆա#-սի-ռե)
4 -րդ— Տեառնընդառաջ (ռե մինոր, լյա-ռե-լյա-ռե)
5 -րդ— 12-ամյա Հիսուսը տաճարում (Auffindung im Tempel, լյա մաժոր, լյա-մի-լյա դո#)
Կրքի շրջան
6 -րդ— Աղոթք (դո մինոր, լյա բեմոլ-մի բեմոլ-սոլ-ռե)
7 -րդ— Խարազանում (ֆա մաժոր, դո-ֆա-լյա-դո)
8 -րդ— Պսակադրություն փշե պսակով (դո մաժոր, ռե-ֆա-սի բեմոլ-ռե)
9 -րդ— Խաչի կրում (լյա մինոր, դո-մի-լյա-ռե)
10 -րդ—Խաչելություն (սոլ-ռելյա-ռե)
Փառահեղ շրջան
11 -րդ— Հարություն (սոլ-ռե-սոլ-ռե)
12 -րդ— Համբարձում (դո մաժոր, դո-մի-սոլ-դո)
13 -րդ— Սուրբ հոգու գալուստ (ռե մինոր, լյա-մի-դո#-մի)
14 -րդ— Մարիամ Ատվածածնի համբարձում (ռե մաժոր, լյա-մի-լյա-ռե)
15 -րդ— Մարիամի թագադրումը երկնքում (դո մաժոր, սոլ-դո-սոլ-ռե)
Սոնատների շարքն ավարտվում է Պասսակալիայից «Պահապան հրեշտակը» սոնատով (սոլ մինոր առանց սկորդատուրայի)։
Բիբերին են պատկանում աշխարհիկ սոնատների մի քանի հավաքածուներ, որոնցում դրսևորված է նրա նուրբ հումորի զգացումը։ Օրինակ՝ ջութակային սոնատում (սյուիտ) «Sonata representativa» «Ռեպրեզենտատիվա»(1669թ.) մասերը վերնագրված են՝ «Կկու», «Գորտ», «Հավ և աքլոր», «Կատու», «Հրացանակիրների քայլերգը» և այլն։ Բավականին կենդանի և համարձակ ձևով նրանցում ընդօրինակվում են այս կենդանի արարածների ձայները։ Երբեմն թիթեղների և թավջութակի պարանոցի միջև տեղադրվում է մի թերթիկ, որը հատուկ ձայն է արձակում, ինչպես «Մարտում» (Battalia)[12], մեկ այլ հայտնի գործիքային սյուիտ` Բիբերի կողմից[13]։ Նրա որոշ ստեղծագործություններում ջութակային մասերը տեխնիկապես բարդ են, այդ պատճառով կատարողական մեծ վարպետություն են պահանջում։
Բիբերը հեղինակ է պատարագային երաժշտության, այդ թվում՝ 53-վոկալ՝ «Զալցբուրգի պատարագ», որը երկար ժամանակ կոչվել է Բենեվոլի, Օրազիո (կամ Անդրեաս Հոֆերին)[14][15], և երկու Ռեքվիեմի (f-moll и A-dur, ավելի հայտնի A-dur):
Բիբերի օպերաներից (հայտնի են ընդամենը երեքը), պահպանվել է միայն մեկը՝ «Arminio, ossia Chi la dura la vince»[16].
Գրականություն
խմբագրել- Chafe E.T. The church music of Heinrich Biber. Ann Arbor: UMI Research Press, 1987 (включает каталог всех сохранившихся сочинений Бибера)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Český hudební slovník osob a institucí (չեխերեն)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Discogs — 2000.
- ↑ 8,0 8,1 8,2 Encyklopedie Kroměříže (չեխերեն) — 2020.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ (1623 - 1680) - ավստրիացի ջութակահար և կոմպոզիտոր։ Նրա անունը կապված է ջութակահարի նոր տիպի՝ մենակատար վիրտուոզի առաջացման հետ։ Նա առաջիններից էր, ով զարգացրեց եռյակի սոնատների իտալական ավանդույթը Ավստրիայում։ Շմելցերի առավել նշանակալից աշխատանքը վեց սոնատների հավաքածուն է, որտեղ նա օգտագործում է կրկնակի նոտաներ և բարդ բազմաֆոնիկ տեխնիկա
- ↑ Հայտնի է նաև (Mysterien-Sonaten)
- ↑ Полное оригинальное название — Battalia. Das liederliche Schwirmen der Musquetirer, Mars, die Schlacht, und Lamento der verwundten, mit Arien, imitirt, und Baccho dedicirt.
- ↑ Сюита состоит из 8 частей: (1) Presto I, (2) Die liederliche gselschaft von allerley Humor Allegroб (3) Presto II, (4) Der Mars, (5) Presto III, (6) Aria, (7) Die Schlacht, (8) Lamento Adagio.
- ↑ http://www.bluntinstrument.org.uk/biber/promTalk-2004-08-10.htm Արխիվացված 2015-12-08 Wayback Machine Biber: Missa Bruxellensis
- ↑ http://www.clasmusic.ru/index.php/Oracio-Benevoli.html Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Биографическая справка об Орацио Беневоли на сайте clasmusic.ru
- ↑ Dann E., Senhal J. Biber // The New Grove Dictionary of Music and Musicians. L., N.Y., 2001.
Արտաքին հղումներ
խմբագրել- Heinrich Biber Homepage Արխիվացված 2023-12-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Իգնաց Ֆրանց ֆոն Բիբեր» հոդվածին։ |