Հայկ Ունջյան
Հայկ Բերտրան Ունջյան (անգլ.՝ Haig Bertrand Oundjian, մայիսի 16, 1949, Փըռլի, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հայկական ծագմամբ բրիտանացի գեղասահորդ, տղամարդկանց մենասահքում Եվրոպայի 1971 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր[1], Մեծ Բրիտանիայի եռակի չեմպիոն (1969, 1970, 1972)։
Հայկ Ունջյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Երկիր՝ | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 16, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր՝ | Փըռլի, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է խառը ընտանիքում. մայրը Շոտլանդիայից էր, հայրը` հայ ներգաղթյալ։ Կրտսեր եղբայրը` Պիտեր Ունջյանը, անվանի դիրիժոր է Տորոնտոյում։
Սիրողական կարիերա
խմբագրելՀայկ Ունջյանը Մեծ Բրիտանիայի եռակի չեմպիոն է (1969, 1970 և 1972 թվականներ)։ 1971 թվականին նա զիջել է իր հայտնի հայրենակից Ջոն Քարիին։
1968-1972 թվականներին նա մասնակցել է ինը միջազգային խոշոր մրցաշարի.
- Եվրոպայի չորս առաջնության (6-րդ տեղ 1969 թվականին Գարմիշ Պարտենկիրխենում, 6-րդ տեղ 1970 թվականին Լենինգրադում, բրոնզե մեդալ 1971 թվականին Ցյուրիխում` զիջելով Չեխոսլովակիայի ներկայացուցիչ Օնդրեյ Նեպելային և խորհրդային մարզիկ Սերգեյ Չետվերտուխինին, 4-րդ տեղ 1972 թվականին Գյոթեբորգում)
- աշխարհի երեք առաջնության (լքել է մրցաշարը 1969 թվականին Կոլորադո Սպրինգսում, 9-րդ տեղ 1970 թվականին Լյուբլյանայում և 6-րդ տեղ 1971 թվականին Լիոնում, որը նրա լավագույն վարկանիշն է աշխարհում
- երկու ձմեռային օլիմպիադայի (17-րդ տեղ 1968 թվականին Գրենոբլում և 7-րդ տեղ 1972 թվականին Սապորոյում[2])
Սիրողական գեղասահքից Ունջյանը հեռացել է 1972 թվականին, Կալգարիում կայացած աշխարհի առաջնությունից հետո։
Մասնագիտական կարիերա
խմբագրելՀայկ Ունջյանը Կանադայում եղել է գորգային ծածկույթների վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն և մերչանդայզինգի Corporate Couture ընկերության վաճառքի գծով գործընկեր։
Նա շարունակել է ակտիվորեն մասնակցել Անգլիայի մարզական կյանքին։ Նա եղել է, օրինակ, Ուոթֆորդ ֆուտբոլային ակումբի տնօրենը[3]։
2005 թվականին տված հարցազրույցում[4] Ունջյանը հիշում է բարձր մակարդակով սպորտով զբաղվելու ժամանակները. «Ես մարզվում էի դպրոցի դասերից առաջ, քանի որ երեկոյան բոլոր սահադաշտերը զբաղված էին։ 1968 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ պատրաստում էի իմ A մակարդակի (A Level) ծրագիրը, ես կարող էի մարզվել միայն շաբաթ օրը ժամը 11-ից մինչև գիշերվա ժամը 1-ը։ Դա ինձ ինքնակարգապահության վարժեցրեց»։
«Սպորտն ինձ տվեց ինքնակարգապահություն, շարժառիթ, հարգանք մրցակիցների նկատմամբ և սովորեցրեց պայքարել անհաջողությունների դեմ»։
2008 թվականից Ունջյանը Maurer Carpets France-ի Էրշտայնում հիմնված SCI H2H ընկերության բաժնետեր է։ Երբ այդ ընկերությունը սնանկացել է, այն ձեռք է բերել SDE ընկերությունը։
Արդյունքներ
խմբագրելՄրցաշար | 1968 | 1969 | 1970 | 1971 | 1972 | ||||||||||
Ձմեռային օլիմպիական խաղեր | 17-րդ | 7-րդ | |||||||||||||
Աշխարհի առաջնություն | լքել է | 9-րդ | 6-րդ | լքել է | |||||||||||
Եվրոպայի առաջնություն | 6-րդ | 6-րդ | 3-րդ | 4-րդ | |||||||||||
Մեծ Բրիտանիայի առաջնություն | 2-րդ | 1-ին | 1-ին | 2-րդ | 1-ին | ||||||||||
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Notice dans une base relative au sport: Sports Reference Արխիվացված 2016-12-03 Wayback Machine
- Figure Skating - Haig Oundjian - Results
- Companies House. Haig Bertrand OUNDJIAN