Հայկ Մարտիրոսյան (գեներալ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Հովհաննեսի Մարտիրոսյան (դեկտեմբերի 22, 1903[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեներալ-մայոր։
Հայկ Մարտիրոսյան | |
---|---|
դեկտեմբերի 22, 1903[1] - 1978 | |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Խասան լճի մարտեր[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է նավթագործ բանվորի ընտանիքում։ 1922 թվականից ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1925 թվականին ավարտել է Անդրկովկասյան ռազմա-քաղաքական դպրոցը (Թիֆլիս), 1925-1930 թվականներին ծառայել հայկական հրաձգային դիվիզիայում որպես վաշտի հրամանատար և քաղղեկ։ 1932 թվականին Գլխավոր շտաբին կից հետախուզական միամյա դասընթացները վերջացնելուց հետո նշանակվել է հրաձգային դիվիզիայի շտաբի հետախուզության պետ։ 1933 թվականին ընդունվել և 1936 թվականին ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1938 թվականին մասնակցել է Խասան լճի մարտերին։ Մինչև 1941 թվականի հոկտեմբերը ծառայել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգում, որպես դիվիզիայի օպերատիվ բաժնի, շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1941 թվականի նոյեմբերից 239-րդ հրաձգային դիվիզիան Մարտիրոսյանի հրամանատարությամբ մասնակցել է Մոսկվայի, Կալուգայի, Տուլայի, Սմոլենսկի պաշտպանական, ապա հարձակողական (ազատագրել են մոտ 200 բնակավայր), 1942 թվականի հուլիս-հոկտեմբերին՝ Ռժևի հարձակողական մարտերին և ազատագրել ավելի քան 60 բնակավայր։
1944 թվականին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո նշանակվել է 43-րդ բանակի հրամանատարի տեղակալ, որոշ ժամանակ եղել է այդ բանակի 90-րդ հրաձգային կորպուսի հրամանատար։ Այնուհետև մասնակցել է Խորհրդային Մերձբալթիկայի, Արևելյան Պրուսիայի, Քյոնիգսբերգի ազատագրման մարտերին և թշնամու Դանցիգ-Գդինյա խմբավորման ջախջախմանը։ ԽՄԿԿ անդամ 1926 թվականից։
1946-1951 թվականներին Մարտիրոսյանը եղել է հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1954 թվականին զորացրվել է։ Պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեի Երևանի բաժանմունքի և «Գիտելիք» ընկերության գիտամեթոդական խորհրդի նախագահն է։
Պարգևներ
խմբագրել- Լենինի շքանշան
- Կարմիր դրոշի 3 շքանշան
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Կուտուգովի 2-րդ աստիճանի շքանշան
Երկեր
խմբագրել- «Մարտիրոսյան Հ. Հ., Ռժևի ուղղությամբ։ (Հուշեր) — Երևան։ Հայաստան, 1970. — 52 էջ».
- «Մարտիրոսյան Հ. Հ., Կնյազյան Հ.Ա. Նեմանից մինչև Քյոնիգսբերգ։ (Հուշեր Քյոնիգսբերգի գրավման մասին). — Երևան։ Հայաստան, 1967. — 26 էջ».
- «Մարտիրոսյան Հ. Հ., Կնյազյան Հ.Ա. Մոսկվայի ճակատամարտում։ (Հեղինակի հուշերը). — Երևան։ Հայաստան, 1968» (PDF).
- «Մարտիրոսյան Հ. Հ. Առավել մեծ ուշադրություն երիտասարդության ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը. — Երևան։ Ա. հ., 1975».(չաշխատող հղում)
- «Мартиросян Г. О., Марутян В. А. Боевые традиции — могучее средство патриотического воспитания. — Ереван: Общество «Знание» АрмССР, 1981. — 36 с. — (В помощь лектору)» (ռուսերեն).(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 348)։ |