Հայկ Կյուտենյան
Հայկ Սարգսի Կյուտենյան (Գյուտենյան) (մայիսի 19, 1886, Կեսարիա, Թուրքիա - մայիսի 12, 1972, Crescent Beach, Սենտ Ջոնս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), հայ ջութակահար, կոմպոզիտոր։
Հայկ Կյուտենյան | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | արմտ. հայ.՝ Հայկ Կիւտէնեան |
Ծնվել է | մայիսի 19, 1886 Կեսարիա, Թուրքիա |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մայիսի 12, 1972 (85 տարեկան) Crescent Beach, Սենտ Ջոնս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Lapeer |
Մասնագիտություն | ջութակահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Cincinnati Conservatory of Music? |
Կրթություն | Էսայան վարժարան |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Կոստանդնուպոլսի Եսայան վարժարանում և Թագավորական լիցեյում։ Բրյուսելում աշակերտել է Ս. Թոմսոնին, Պրահայում՝ Օ. Շևչիկին (սովորեցրել է նվագել ջութակ), Վ. Նովակին (կոմպոզիցիա), Փարիզում՝ Վ. դ’Էնդիին (տեսություն)։ Հավաքել է Արևելքի և Բալկանյան երկրների ժողովրդական մեղեդիներ։ 1905 թվականից համերգներ է տվել Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում, Պրահայում, Կոստանդնուպոլսում, Կահիրեում և այլուր, 1908-1909 թվականներին՝ Թիֆլիսում և Կովկասի այլ քաղաքներում։ 1918 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, հրավիրվել մանկավարժական աշխատանքի (փոխարինել է նշանավոր ջութակահար. Իզայիին), կնոջ՝ դաշնակահարուհի Կ. Լոուի հետ շարունակել ելույթները ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի քաղաքներում։ Դրել է յուրահատուկ գրավիչ լեզվով առանձնացող սիմֆոնիաներ (մեծ մասամբ ծրագրային), երկեր ջութակի («Հայկական մեղեդի», «Հայկական օրորոցային», «Աշուղ», «Արևելյան երեք պար», «Անցնող քարավան», «Հովիվ»), ալտի, դաշնամուրի, ձայնի, նվագախմբի համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 492)։ |