Հայկանուշ Մառք

հայ հասարակական գործիչ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփուզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկանուշ Մարգարի Մառք (Հայկանուշ Թոփուզյան, փետրվարի 14, 1885(1885-02-14), Ayaspaşa, Օսմանյան կայսրություն - մարտի 7, 1966(1966-03-07), Ստամբուլ, Թուրքիա), հայ գրող, հասարակական գործիչ։

Հայկանուշ Մառք
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Հայկանուշ Թոփուզեան
Ծնվել էփետրվարի 14, 1885(1885-02-14)
ԾննդավայրAyaspaşa, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էմարտի 7, 1966(1966-03-07) (81 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, հասարակական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծուհի և արձակագիր
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
ԿրթությունԷսայան վարժարան
ԱշխատավայրԾաղիկ և Արշալույս
ԱմուսինՎահան Թոշիկյան
Հայկանուշ Մառք Վիքիքաղվածքում

Մառք գրական անունը ստացել է հոր անվան առաջին վանկից։

Կենսագրություն

խմբագրել

Հայկանուշ Թոփուզյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Այազփաշա թաղամասում[1], Մարգար և Եպրաքսե Թոփուզյանների ընտանիքում։ 1898 թվականին ավարտել է Եսայան միջնակարգ վարժարանը, այնուհետև մասնավոր դասեր է առել գրաբարագետ Հակոբ Գուրգենից, միաժամանակ դասավանդել Ազգային վարժարանի գիշերօթիկ որբանոցում։ Երկար տարիներ ուսուցչություն է արել Կ. Պոլսի հայկական դպրոցներում։ Այնուհետև ութ տարի դասավանդել է Նշանթաղի Նիկողոսյան աղջկանց բարձրագույն վարժարանում։ 1903 թվականին Հայկանուշ Մառքն արժանացել է «Մասիս» գրական թերթի երկրորդ մրցանակին։ Նույն թվականին տպագրել է «Աղջկան մը հոգին» վիպակը։ 1905 թվականին իր ամուսնու՝ «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագիր Վահան Թոշիկյանի հետ երկու տարի հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը։ Քանի որ ամուսինը հրավիրված էր խմբագրելու «Արշալույս» և «Արձագանք» թերթերը, 1907 թվականին մեկնել է Զմյուռնիա, աշխատակցել այդ թերթերին։ 1909 թվականին ամուսինները վերադարձել են Կ. Պոլիս։ Սիպիլը Մառքին հրավիրել է Ազգանվեր հայուհյաց ընկերություն, որտեղ վերջինս վարել է ատենադպիրի պաշտոնը։ Հետագայում նույն պաշտոնը վարել է նաև Հայ կանանց, Հայ տիկնանց ընկերություններում, Ազգային հիվանդանոցի օժանդակ հանձնախմբում և այլուր։ Արձակ ու չափածո գործերով հանդես եկել է «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Ժամանակ», «Երիտասարդ հայուհի» և այլ պարբերականներում։ 1919-1932 թվականներին հրատարակել է «Հայ կին» կիսամսյա հանդեսը[2]։ 1921 թվականին լույս է տեսել նրա «Ծուլության պահերես» արձակ բանաստեղծությունների ժողովածուն[3][4]։ 1936 թվականին աշխատակցել է ամուսնու հրատարակած «Նոր լուր» թերթին, վարել կանանց բաժինը։ Թղթակցել է «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Երիտասարդ հայուհի» պարբերականներին։ 1954 թվականին Կ․ Պոլսում մեծ շուքով տոնվել է Մառքի գրական գործունեության հիսնամյակը, որի առիթով հրատարակվել է նրա բանաստեղծական և հրապարակագրական գործերը՝ «Հայկանուշ Մառք. կեանքն ու գործը» խորագրով։

Հայ գրականության և հրապարակախոսության կնոջ ձայնը շնչավորող և հայ կանանց շարժումը ժողովրդականացնող նվիրյալը ապրեց մինչև խոր ծերություն[5][6]։ Կյանքի վերջին տարիներին Մառքի առողջական վիճակը վատթարացել է, և նա տեղափոխվել է Պոլսի ազգային հիվանդանոց, որտեղ վախճանվել է 1966 թվականի մարտի 7-ին։ Մառքն իր գրադարանը և բոլոր իրերը կտակել է Սուրբ Խաչի դպրեվանքին[7]։

Ֆեմինիզմ

խմբագրել

Հայկանուշ Մարկը դեմ է եղել «հանուն ազատագրման կանանց տղամարդ դառնալուն»։ Նա ասել է, որ «կանայք պետք է աշխատեն և հասնեն իրենց տնտեսական ազատությանը»՝ հավելելով, որ «դա անելով՝ պետք չէ պատրաստ լինել կոպիտ լինելու, ոչնչացնելու»։ Ըստ նրա՝ «սերը մտքում է»։ Նա մատնանշել է, որ «կրթական համակարգը պատրաստված է տղամարդկանց տեսանկյունից» և հայտարարել է, որ «կանանց ներգրավումը ուսումնական պլանի պատրաստման փուլում խիստ անրաժեշտ է»։ Մարկն ասել է, որ «տղամարդիկ և կանայք տարբեր և հավասար են»՝ հավելելով, որ «կանայք պետք է պահանջեն իրենց տարբերությունները հանուն իրենց և մարդկության»[8]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Աղջկան մը հոգին», 1903
  • «Ծաղիկ կանանց», 1905–1907
  • «Հայ կին», 1919–1932
  • «Ծուլութեան պահերէս», 1921
  • «Կեանքը ու գործը», Ստամբուլ, 1954

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «İstanbul Kadın Müzesi - Hayganuş Mark (Markar)». www.istanbulkadinmuzesi.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Հայ­կա­նուշ ­Մառք .- ­Հայ Կնոջ Հա­սա­րա­կա­կան Զար­թօն­քին Ար­ժա­նա­ւոր Պատ­գա­մա­բե­րը | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 4 (օգնություն)
  3. «Zarkfoundation - Հայկանուշ Մառք». zarkfoundation.com.
  4. «Հայկանուշ Մառք - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am». Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  5. LLC, VIP Studio. «Հայկանուշ Մառք. Հայ կնոջական շարժման դրօշակիրը». arevelk.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  6. maik1970 (2017 թ․ փետրվարի 14). «­Հայ­կա­նուշ ­Մառք 1881-1966». Azat Or. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 1 (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «Հայկանուշ Մառք - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am». socialism.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  8. Hayganuş Mark

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկանուշ Մառք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 265