Արշալույս (թերթ, Զմյուռնիա)
թերթ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշալույս (այլ կիրառումներ)
Արշալույս, հասարակական, գրական, գիտական և առևտրական օրաթերթ։ Լույս է տեսել 1907-1908 թվականներին, Զմյուռնիայում։ Հրատարակիչ և խմբագիր՝ Բ. Քեշիշյան։ «Պաշտոնական», «Ներքին», «Արտաքին» և այլ բաժիններում անդրադարձել է Թուրքիայի իրականության և միջազգային կյանքին։ «Արշալույս»-ը կարևորելով հայ կնոջ լուսավորությունն ու կրթությունը, շոշափել է կնոջ ազատագրության հարցեր։ Տպագրել է զմյուռնահայ գրողների գործերը, թարգմանություններ եվրոպական գրականությունից։ Հոդվածներ է նվիրել ժամանակի հայ գրողների ստեղծագործություններին։
Արշալույս արմտ. հայ.՝ Արշալոյս | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1907[1] |
Գրասենյակ | Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Լուծարվել է | 1908[1] |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 104)։ |