Հայկական ֆիլմարվեստի միություն (ԱՄՆ)

Հայկական ֆիլմարվեստի միություն խմբագրել

Հայկական ֆիլմարվեստի միությունը հիմնվել է 1991 թվականին Լոս Անջելեսում՝ Զ. Արևշատյանի և Ա. Պետրոսյանի նախաձեռնությամբ։ Նպատակն է հանրությանը ծանոթացնել հայկական ֆիլմ արվեստին, ապահովել հայկական ֆիլմերի մասնակցությունը միջազգային կինոփառատոներին։

Հայաստան համար վերլուծությունների հետազոտման և պլանավորման հիմնարկություն՝ ԱՐՓԱ խմբագրել

Միությունը ստանձնել է Երևանի Հայֆիլմ ընկերության հեղինակային իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանի համար վերլուծությունների հետազոտման և պլանավորման հիմնարկություն՝ ԱՐՓԱ (Analyses Research and Planning for Armenia- ARPA), հիմնվել է 1992 թվականին, Լոս Անջելեսում։ Նպատակն է կատարած ոաումնասիրությունների հիման վրա Հայաստանի կառավարությանն առաջարկել ծրագրեր և միջոցառումներ՝ հանրապետությունում ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության զարգացմանը նպաստելու համար։ Ոաումնասիրվում են նաև սփյուռքի հնարավորություններն ու կառույցները, սփյուռք-հայրենիք հարաբերությունները։

Կալիֆորնիայի հայ ատամնաբուժական միություն խմբագրել

Կալիֆորնիայի հայ ատամնաբուժական միությունը հիմնվել է 1993 թվականին, Լոս Անջելեսում։ Նպատակն է օժանդակել Հայաստանի և սփյուռքի ատամնաբույժներին, ֆինանսական օգնություն ցուցաբերել անապահով ատամնաբույժ ուսանողներին։ Համագործակցելով Արևելյան Ամերիկայի և Կանադայի նույնանուն միությունների հետ՝ մշակել է ատամնաբուժական նոր սարքավորումներ Հայաստան առաքելու և Երևանի բժշկական համալսարանում դասաիասություններ կազմակերպելու ծրագրեր։

Ֆրեզնոյի համագաղութային խորհուրդ խմբագրել

Ֆրեզնոյի համագաղութային խորհուրդը, հիմնվել է 1993 թվականին։ Ընտրվում է տարին մեկ անգամ ընդհանուր ժողովում, որին մասնակցում են ստեղծված կառույցի մաս կազմող միությունների, եկեղեցիների, քաղաքական կուսակցությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Նպատակն է ամեն տարի միասնաբար ոգեկոչել Մեծ եղեռնի հիշատակը, կազմակերպել համագաղութային միջոցառումներ, օգնություն ցույց տալ Հայաստանին։

«Մենք» հայ երիտասարդական միություն խմբագրել

«Մենք» հայ երիտասարդական միությունը հիմնվել է 1994 թվականին էնսինոյում։ Հիմնադիր՝ Վ. Բալուլյան։ Նպատակն է համախմբել ամերիկահայ մասնագետներին և ուսանողներին, աջակցել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին, համագործակցել նմանատիպ ուրիշ միությունների հետ։ Հրատարակում է «Մենք» պարբերականը։

Հայկական պատմական ընկերակցություն խմբագրել

Հայկական պատմական ընկերակցություն (Armenian Historical Association), հիմնվել է 1997 թվականին, Փրովիդենսում։ Նպատակն է պահպանել հայկական մշակույթը, ժառանգությունն ու պատմությունը։ Ընդգրկում է համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչներին (ՀՕՄ, Վարդանանց ասպետներ, Հայ առաքելական և Հայ ավետարանական եկեղեցիներ և այլն)։ Ընկերակցության նյութական աջակցությամբ Փրովիդենսի Հերիթիջ Արբըր (ժառանգության խարիսխ) թանգարանում հիմնվել է (2003 թվականի գարնանը) Հայկական ցուցահանդես։ Այստեղ ներկայացվելու են հայկական արվեստի նմուշներ, լուսանկարներ, ինչպես նաև հայ ընտանիքների, երևելի անհատների վերաբերյալ տվյալներ, որոնք կվկայեն հայերի շուրջ մեկուկես դարյա ներկայությունը Ռոդ Այլենդի նահանգում։ Ցուցահանդեսում գործելու է հայկական ընտանեկան տվյալների բազա ներառող էլեկտրոնային համակարգ, որտեղ այցելուները կարող են ներմուծել իրենց ընտանեկան պատմությունները և փաստացի տվյալները՝ արխիվում պահվելու և ուսումնասիրողներին հասանելի դարձնելու համար։

Թեքեյան մշակութային միության խմբագրել

Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) Ամերիկայի Միացյալ Նահանգներ-ի մասնաճյուղ, գործում է ՌԱԿ-ի հովանավորությամբ 1947 թվականին Բեյրութում հիմնված ԹՄՄ-ի կազմում։ Իրականացնում է մշակութային և կրթական ծրագրեր, քաջալերում հայ արվեստագետներին, ուսուցիչներին, օժանդակում հայագիտություն ուսումնասիրող ուսանողներին։ Ունի Արևմտյան և Արևելյան շրջանային վարչություններ, որոնք գործում են ԹՄՄ-ի Միացյալ Նահանգների և Կանադայի կենտրոնական վարչության հովանու ներքո (կենտրոնը՝ ԲոստոնՆյու Յորքում, Դետրոյտում, Ֆրեզնոյում, Փասադենայում, Գլենդելում, Սան Ֆեռնանդո հովտում գործող մասնաճյուղերը կազմակերպում են մշակութային փառատոներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, հոբելյանական հանդիսություններ, հրատարակում գրական ֊գեղարվեստական և գիտական գործեր։

Միության հովանավորությամբ է գործում Լոս Անջելեսի Արշակ Տիգրանյան վարժարանը։ Ունի նաև երգչախմբեր, թատերախմբեր, պարախմբեր։ Դետրոյտում գործում է ռադիոժամ։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաճյուղ, գործում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության հովանու ներքո՝ 1928 թվականին Կահիրեում հիմնված Համազգայինի կազմում։ Նպատակը ամերիկահայերի կրթական մակարդակը բարձրացնելն է, հայագիտության զարգացմանը նպաստելը, մշակութային արժեքները պահպանելը և զարգացնելը, օտար հասարակությանը Հայ դատին ծանոթացնելը սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդումը։ Գործում են միության թատերախմբերը (Նյու Յորք, Բոստոն, Դետրոյտ, Նյու Ջերսի, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո), երգչախմբերը (Նյու Յորք, Նյու Ջերսի, Լոս Անջելես, Ֆրեզնո), պարախմբերը (Դետրոյտ, Նյու Ջերսի, Լոս Անջելես, Գլենդել, Փասադենա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։