Հայկական փողոց (Կիև)

Հայկական փողոց (ուկր.՝ Вірме́нська ву́лиця), փողոց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Դարնիցկի շրջանում՝ Խարկովի մասսիվի Կրասնի Խուտոր տեղանքում։ Ձգվում է Միկոլա Բաժանի պողոտայից մինչև Յոլոչնի փողոց։

Հայկական փողոց
Virmenska street, Kyiv.jpg
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
Գտնվում էԴարնիցկի ռայոն
Երկարություն1,1 ± 0,1 կիլոմետր
Անվանվել էՀայաստան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական փողոց (այլ կիրառումներ)

Հայկական փողոցը հարում են Դնեպրոդերժինսկի, Գորլովսկայա փողոցները, Խարկովի մայրուղին, Տաշքենդի և Բորովայա փողոցները։

ՊատմությունԽմբագրել

Փողոցը ձևավորվել է 1950-ական թվականներին 240-րդ նոր անվանումով։ Ժամանակակից անվանումը կրում է 1953 թվականից[1]։

ՏրանսպորտԽմբագրել

Հասարակական տրանսպորտի երթուղի փողոցով չի անցնում, քանի որ այն քաղաքային գլխավոր գիծ չէ և շատ նեղ է։ Հնարավոր է հասարակական տրանսպորտ նստել Խարկովսկի մայրուղու, ինչպես նաև օգտվել № 29 տրամվայից Տաշքենդի փողոցում։ Սակայն փողոցի տրանսպորտային ապահովման գլխավոր դերը կատարում է «Վիրլիցա» մետրոյի կայարանը, ինչպես նաև ոչ հեռու գտնվող Խարկովի հրապարակում մետրոյի «Բորիսպոլսկայա» կայարանը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Рішення виконавчого комітету Київської міської Ради депутатів трудящих від 29 грудня 1953 року № 2610 «Про найменування міських вулиць» // Державний архів м. Києва, ф. Р-1, оп. 4, спр. 674, арк. 104–113.

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել