Հայկական գամփռի արձան

արձան Երևանում

Հայկական գամփռի արձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում՝ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։ Տեղադրվել է 2018 թվականին։

Հայկական գամփռի արձան

Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում
Բարձրություն 1 մ
Քանդակագործ(ներ) Լևոն Թոքմաջյան
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ 2018
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակ խմբագրել

Նկարագրություն խմբագրել

Հայկական գամփռի քանդակը բրոնզից է, չափսերը՝ 1:1,3 մասշտաբով՝ 160 սմ x 100 սմ x 40 սմ։ Պատվանդանին հայերեն և անգլերեն փորագրված են հետևյալ բառերը. «Ամստերդամի հայ համայնքից Երևան քաղաքին 2800-ամյա հոբելյանի առթիվ»։ Արձանի արժեքն է 7000 եվրո[1]։

Պատմություն խմբագրել

Գամփռի արձանը Ամստերդամի հայ համայնքի նվերն է Երևանին՝ 2800-ամյակի կապակցությամբ։ Մտահղացումն իրագործելու համար կազմակերպվել է դրամահավաք, որին մասնակցել է Նիդերլանդների հայությունը, ինչպես նաև հոլանդացիներ։ Նախաձեռնության կազմակերպիչն է «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի վարչությունը[2]։

Հայկական գամփռի արձանի բացումը տեղի է ունեցել Երևանի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում 2018 թվականի օգոստոսի 23-ին։ Արարողությանը մասնակցել են Ամստերդամի Սուրբ հոգի եկեղեցի հիմնադրամի վարչության նախագահ Տիգրան Միգդեսյանը, Երևանի Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մոնտե Կառլոյի բալետի թատրոնի մենապարուհի Վիկտորյա Անանյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, արվեստի գործիչներ և ուրիշներ[2]։

Ելույթ են ունեցել քանդակի հեղինակ Լևոն Թոքմաջյանը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի վարչության պատվավոր նախագահ Վահան Ավագյանը[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Գամփռի հուշարձան Ամստերդամից Երևանին».
  2. 2,0 2,1 2,2 «Մանկության գաղափարն արդեն իրականություն է. Երևանում տեղադրվեց Լևոն Թոքմաջյանի քանդակած հայկական գամփռի արձանը».

Արտաքին հղումներ խմբագրել