Հայկական Պար[1] լեռնաշղթան գտնվում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում՝ Բյուրակն ու Մասիս լեռնազանգվածների միջև։ Ունի աղեղնաձև կառուցվածք, ուռուցիկ մասով՝ դեպի հյուսիս։ Երկարությունը մոտ 250 կմ է, լայնությունը՝ 30-35 կմ։ Առավելագույն բարձրությանը հասնում է Սուկավետ գագաթում՝ 3445 մ։ Ջրբաժան է Սև, Կասպից ծովերի ու Պարսից ծոցի ավազանների միջև։

Հայկական Պար
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
ՏեղադրությունՀայկական հրաբխային բարձրավանդակ
Բարձրություն (ԲԾՄ)3455 մետր
Երկարություն400 կմ
Հայկական Պար (Թուրքիա)##
Հայկական Պար (Թուրքիա)

Երկրաբանություն խմբագրել

Կազմված է վերին կավճի ու պալեոգենի նստվածքային ծալքավորված ապարներից ու գերհիմնային ներժայթուքներից՝ ծածկված անդեզիտային ու բազալտային լավաներով։ Նեոգեն-անթրոպոգենի լեռնակազմական շարժընթացների հետևանքով ճեղքատվել ու ենթարկվել է տեկտոնական բարձրացումների։

Ռելիեֆ խմբագրել

Լանջերը ժայռոտ ու զառիթափ են՝ կտրտված բազմաթիվ կիրճերով։ Արևմուտքից արևելք լեռնաշղթան ցածրանում է։ Մասիսից բաժանվում է Խարաբաբազարի լեռնանցքով։

Կառուցվածք խմբագրել

Հայկական Պարի Արևմտյան մասում Սարիկամ բարձրադիր լեռնավահանն է, կենտրոնում ծալքաբեկորավոր լեռնազանգված, որի վրա է Սուկավետ լեռը։ Արևելյան մասը միջին մասնատվածության հրաբխային կոներով լեռնային շրջան է, որի հարավային ճյուղավորությունների մեջ է Գայլատու լիճը։ Լանջերից սկիզբ են առնում Արաքսի և Արածանիի մի շարք վտակներ։ Կան հրաբխային շինանյութերի, քարաղի խոշոր պաշարներ։

Լանդշաֆտ խմբագրել

Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Տեղ-տեղ կան կաղնու և գիհու նոսր անտառներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Написание согласно рекомендации Грамота. Ру (см. Կաղապար:Diff2)

Գրականություն խմբագրել

  • Հայաստանի բնաշխարհ, Հայկ. հանրագիտ. հրատ., 2006
  • Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 189