Բացել գլխավոր ցանկը

Հալիտ, հալիտ (հունարեն՝ hans աղ), միներալ։ Քիմիական կազմը՝ NaCI։ Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Սովորաբար առաջացնում է հատիկավոր, խիտ զանգվածներ, ստալակտիտներ և այլն։ Անգույն է, փայլը՝ ապակու, կարծրությունը՝ 2, խտությունը՝ 2300 կգ/մ³։

Հալիտ
SaltCrystaUSGOV.jpg
Ընդհանուր
Կատեգորիաmineral species
Բանաձև
(կրկնվող միավորը)
NaCl
Նիկել-Շտրունցի դասակարգում3.AA.20[1]
Դանա դասակարգում9.1.1.1
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ
Մոոսի կարծրություն2
Ենթակատեգորիահալիտ միներալների խումբ[2][3] և նատրիումի քլորիդ

Հեշտությամբ լուծվում է ջրում։ Աղահամ է։ Բյուրեղանում է ծովային ջրից՝ ծովալճակներում և չորացած մնացորդային լճերում։

Հանքավայրերի կարևոր տիպերն են՝

  • քարաղ և կալիումական աղեր նստվածքային ապարներում
  • ժամանակակից լճերի նստվածքային աղեր
  • աղային աղբյուրներ։

Հայաստանում տարածված է Ավանի աղահանքում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 49