Բացել գլխավոր ցանկը

Սրմանց Աբոս, Ապա, Ապոս, Ավոս, Բինգյոլ, Բինգյոլդաղ, Բինգյոլկալա, Բյուրակն, Բյուրակնյան լեռ, Կատար երկրի, Պինկյոլ, Պինկյոլտաղ, Սերմանց — լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում՝ Բյուրական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում։ Բարձրությունը 3250 մ է։ Զառիթափ լանջերով հրաբխային գոյացում է։ Հյուսիս-արևմտյան լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում է Արաքս գետը։ Կան հնագույն սառցապատման հետքեր, ձնամերձ գոտու բուսատեսակներ։

Սրմանց
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Բարձրությունը ծովի մակարդակից3250 մետր

Հիշատակել է Ստրաբոնը։ Ոմանք նույնացնում են Հայկական Պարի կամ Մասիսների հետ[1]։

Կիպերտի քարտեզում (Բեռլին, 1910 թ.) սխալմամբ այդպես է կոչված Բինգյոլ[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 693 — 804 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 15 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։