Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկազ Սարիբեկի Նավասարդյան (հունվարի 10, 1957(1957-01-10), Ծաղկաշեն, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկ-ծրագրավորող։

Հայկազ Նավասարդյան
Ծնվել էհունվարի 10, 1957(1957-01-10) (67 տարեկան)
Ծաղկաշեն, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՖիզմաթ դպրոց (1974), Երևանի պետական համալսարան (1979) և Երևանի պետական համալսարան (1983)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Հայկազ Նավասարդյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության Ապարանի Ծաղկաշեն գյուղում։ 1964-1971 թվականներին սովորել է Ծաղկաշենի 8-ամյա դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է ԵՊՀ-ին առընթեր ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ դպրոցում, որն ավարտել է 1974 թվականին։ Նույն տարում ընդունվել և 1979 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի մեխմաթ ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը։ 1980-1983 թվականներին սովորել է ԵՊՀ-ի հեռակա ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1979-1988 թվականներին աշխատել է ԵՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետում՝ որպես մաթեմատիկ-ծրագրավորող։ 1983-1988 թվականներին համատեղությամբ աշխատել է ԵՊՀ-ին առընթեր դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1988 թվականից՝ որպես հիմնական աշխատող։ 1990-1993 թվականներին և 1997-2002 թվականներին աշխատել է որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, իսկ 2002 թվականի մարտի 11-ից՝ տնօրեն։

1997 թվականին հիմնադրել է Ուսում ոչ պետական հանրակրթական դպրոցը և 1997-2002 թվականներին եղել է այդ դպրոցի տնօրենը։

1990 թվականին ստացել է «Մեթոդիստ ուսուցիչ» կոչում, իսկ 1996 թվականին՝ մաթեմատիկայի հետազոտող ուսուցչի որակավորում։ Մարզային, հանրապետական և միջազգային օլիմպիադաների կազմակերպման համար պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով 2 շնորհակալագրերով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի շնորհակալագրով և դիպլոմով։ Նա ունի մի շարք տպագրված հոդվածներ, զեկուցումներ, մաթեմատիկայի տեղեկագիրք, գրքույկներ, «Երկրաչափության լրացուցիչ նյութեր» և «Հետաքրքրաշարժ խնդիրներ», թարգմանել և անհրաժեշտ տեսական նյութ ավելացնելով հրատարակել է Վ. Պարախնևիչի «Երկրաչափության խնդիրների ժողովածու» խնդրագիրքը, 7-9-րդ դասարանցիների ընդունելության քննությունների համար կազմել է «Հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ» 2001-2012 թվականներին խնդրագիրքը։

Պարգևներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել