Քննարկում:Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Եվրոմիության հարաբերությունները կարգավորվում են 1999 թվականի հուլիսի ստորագրված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրով:
ՀՀ և Եվրոմիության միջև համագործակցությունում առաջնային են գիտական, մշակութային, տնտեսական սերտ կապերի հաստատումը: Համաձայնագիրը հիմք է կողմերի քաղաքական երկխոսությունների համար:
Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի /ԳՀՀ/ հիման վրա քաղաքական համագործակցությունը ներառում է առավել ակտիվ քաղաքական կապերի հաստատումը տնտեսական մերձեցման, ընդհանուր մտահոգության առարկա հանդիսացող անվտանգության և կայունության ամրապնդման միջազգային հարցերով դիրքորոշման մերձեցման նպատակով, համագործակցությունը ժողովրդավարության սկզբունքների և մարդու իրավունքների պահպանման հարցերով:
Համաձայնագրի հիմնական նպատակներն են՝

  • Քաղաքական կապերի զարգացման միջոցով ապահովել կողմերի միջև քաղաքականության երկխոսությունը:
  • Աջակցել ՀՀ ջանքերին՝ ամրապնդելու անցումը շուկայական հարաբերություններին:
  • Նպաստել կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին և այդպիսով խթանել դրանց կայուն տնտեսական զարգացումը
  • Հիմք ապահովել օրենսդրական, տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար:


Հարկ է նշել, որ ըստ տվյալ համաձայնագրի, կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ռեժիմ բոլոր այն բնագավառներում, որոնք առնչվում են՝

  • Արտահանումների և ներդրումների վրա տարածվող մաքսատուրքերին և գանձումներին:
  • Մաքսային ստուգումների, տարանցման, ապրանքային պահեստների և վերաբեռնումների վերաբերյալ դրույթներին:
  • Վճարման մեթոդներին և այդպիսի վճարումների փոխանցմանը:
  • Ներկրվող ապրանքների վրա ուղղակի կամ անուղղակի հարկերի և այլ որևէ տեսակի ներքին գանձումներին:
  • Ներքին շուկայում ապրանքների վաճառքի, գնման, փոխադրման, բաշխաման և օգտագործման վերաբերյալ կանոններին:


Հայաստան-Եվրոպական փոխհարաբերություններում քաղաքական երկխոսության հաստատումը հիմք կծառայի հետագա օրենսդրական և ենթակառուցվածքային համապատասխանեցմանը:

Return to "Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ" page.