Հայաստանում հեղաշրջման ենթադրյալ փորձ 2021

Հայաստանում հեղաշրջման ենթադրյալ փորձ 2021, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում զինված հեղաշրջման մասին պնդումն է, որն ըստ նրա՝ նախապատրասում է Հայաստանի զինված ուժերը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ընդդեմ կառավարության։

Հայաստանում հեղաշրջման ենթադրյալ փորձ 2021
Հայաստանում բողոքի ցույցեր 2020−2021-ի մաս
Թվական 2021 փետրվարի 25 - 2021 մարտի 28
Վայր Հայաստան Հայաստան
Արդյունք Հեղաշրջման փորձի ձախողում
  • Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը
  • Նիկոլ Փաշինյանի ՝ ապրիլին հրաժարական տալու հայտարարությունը
Հակառակորդներ
Հայաստան Հայաստանի զինված ուժեր Հայաստան Նիկոլ Փաշինյանի երկրորդ կառավարություն
Հրամանատարներ
Հայաստան Օնիկ Գասպարյան (Գլխավոր շտաբի պետ)

Աջակիցներ

Վազգեն Մանուկյան Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաստան Նիկոլ Փաշինյան (վարչապետ)

ՆախապատմությունԽմբագրել

Հակակառավարկան ցույցեր սկսվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։

2021 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը 40 բարձրագույն սպաների կողմից ստորագրված հայտարարություն տարածեց, որում ասվեց որ Փաշինյանը և կառավարությունը «այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», ավելացնելով որ իրենց պահանջը առաջ քաշվեց մեկ օր առաջ Փաշինյանի կողմից զինված ուղերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի ազատման հետևանքով[1]։ Խաչատրյանի ազատումն ակնհայտորեն հուշեց իր տված հարցազրույցը, որում նա ծաղրեց Փաշինյանի ներկայացված պնդումները (որոնք նա արել էր հարցազրույցի ընթացքում նույն շաբաթում) որ Հայաստանի ռուսական արտադրության 9K720 Իսկանդեր հրթիռները անարդյունավետ էին Ադրբեջանի դեմ պատերազմում օգտագործման ժամանակ[2]։

Հեղաշրջման ենթադրյալ փորձԽմբագրել

Փաշինյանն այդ հայտարարությանը պատասխանեց այն ռազմական հեղաշրջում անվանելով և կոչ արեց մայրաքաղաք Երևանի հիմնական՝ Հանրապետության հրապարակում հավաքվելու[3][4][5]։ Փաշինյանը նաև ստորագրեց Օնիկ Գասպարյանին իր պաշտոնից ազատման որոշումը, որը չստորագրեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը[6]։ Փետրվարի 27-ին Փաշինյանը սույն դիմումը կրկին ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Մարտի 28-ին Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա ապրիլին ՝ հայտարարելով, որ իր հրաժարականը հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով է[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Armenian Military Demands Government’s Resignation»։ Azatutyun (անգլերեն)։ 25 February 2021։ Վերցված է 2021-02-25 
  2. «Armenian armed forces demand PM's resignation»։ JAMnews (en-US)։ 2021-02-25։ Վերցված է 2021-02-25 
  3. Roth Andrew (25 February 2021)։ «Armenian prime minister accuses military of attempted coup»։ The Guardian։ Վերցված է 25 February 2021 
  4. «Armenia PM warns of coup attempt after army seeks his resignation»։ Al Jazeera English։ 25 February 2021։ Վերցված է 25 February 2021 
  5. Khojoyan Sara (25 February 2021)։ «Armenian Premier Warns of Coup as Army Tells Him to Quit»։ Bloomberg։ Վերցված է 25 February 2021 
  6. «Armenian President In No Rush To Sack Army Chief»։ Azatutyun (անգլերեն)։ 25 February 2021։ Վերցված է 2021-02-25 
  7. «Armenia PM confirms he will step down to allow early election»։ Al Jazeera English։ 28 March 2021։ Վերցված է 28 March 2021