Իսկանդեր (Արևմուտքում հայտնի է որպես SS-26 Stone) Ռուսական արտադրության կարճ հեռահարության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգ։

Իսկանդեր
Հայկական բանակի Իսկանդեր
Տեսակ Բալիստիկ հրթիռ
Արտադրող Ռուսաստան Ռուսաստան
Արտադրման տարիներ 2006-ից մինչ օրս
Օգտագործման տարիներ 2006-ից մինչ օրս
Հիմնական օգտագործողներ Ռուսաստան Ռուսաստան
Հայաստան Հայաստան
Մեքենայի Քաշ 40 տ
Մեքենայի Երկարություն 12.7 մ
Մեքենայի Բարձրություն 3.5 մ
Մեքենայի Լայնություն 3 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 500 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 1000 կմ
Հրթիռների քանակ 2
Հրթիռների երկարություն 7.2 մ
Հրթիռների տրամագիծ 0.955 մ
Կրակի Հեռահարություն 280 կմ (Իսկանդեր-Է)
500 կմ (Իսկանդեր-Մ)
Շեղում 30-70 մ (Իսկանդեր-Է)
5-7 մ (Իսկանդեր-Մ)

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ամրաշինական կառույցների և տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման համար։ Իսկանդեր հրթիռային համալիրները ունակ են խոցել նաև շարժվող թիրախներ։ Իսկանդեր համակարգն ունի համալիրի երեք մոդիֆիկացիա՝ Իսկանդեր-Մ, Իսկանդեր-Է և Իսկանդեր-Կ։ Իսկանդեր համալիրը ՕԿԱ (SS-23 Spider) համակարգի ավելի նորացված և հզորացված տարբերակն է, որը դուրս է եկել արտադրությունից և Ռուսաստանի զինված ուժերից։ Իսկանդերի ստեղծման ծրագիրը մեկնարկել է 1996 թվականին, սակայն արտադրության է դրվել 10 տարի անց՝ 2006 թվականին։

Մարտավարական տվյալներ խմբագրել

Իսկանդեր համակարգն ունի կարճ հեռահարության երկու բալիստիկ հրթիռներ (Բացառությամբ Իսկանդեր-Է մոդիֆիկացիայից)։ Իսկանդեր համակարգն ունի մի քանի տարբեր մարտագլխիկներ։ Այն կարող է նաև օգտագործել միջուկային մարտագլխիկներ (Միայն Իսկանդեր-Մ մոդիֆիկացիայում)։ Կրակի նվազագույն հեռավորությունը բոլոր մոդիֆիկացիաներում 50 կմ է, իսկ առավելագույն հեռավորությունը հասնում է մինչև 500 կմ-ի (կախված մոդիֆիկացիայից)։ Իսկանդեր համակարգերը հաղթահարում են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հրթիռները կարող են արձակվել տեղակայվելուց մի քանի րոպեների ընթացքում։ Երկրորդ հրթիռը կարող է արձակվել առաջին հրթիռի արձակումից մեկ րոպե հետո։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

 
Իսկանդեր համակարգ

Իսկանդեր համակարգը տեղադրված է 20.5 տոննա կշռող 8x8 բարձր շարժունակությամբ MZKT-7930 բեռնատարի շասսի վրա։ Իսկանդերի երկարությունը կազմում է 12.7 մ, լայնությունը 3 մ, իսկ բարձրությունը մոտ 3.5 մ։ Իսկանդեր համակարգի հրթիռի երկարությունը կազմում է 7.2 մ իսկ մարտական քաշը շուրջ 450 կգ։ Իսկանդեր համակարգը սնուցվում է YaMZ-846 դիզելային շարժիչով զարգացնելով 500 ձիաուժ հզորություն։ Իսկանդեր համակարգերի առավելագույն արագությունը կազմում է 70 կմ/ժ։ Իսկանդեր համակարգերի վառելիքի պաշարը կազմում է 1000 կմ։

Իսկանդեր համակարգի կազմ խմբագրել

Իսկանդեր համակարգը բաղկացած է՝

  • ինքնագնաց արձակման կայանքից
  • փոխադրող-վերալիցքավորող մեքենայից
  • հրամանատարա-շտաբային մեքենայից,
  • կենսաապահովման մեքենայից
  • տեղեկությունների ստացման շարժական կետից
  • տեխսպասարկման մեքենայից

Մոդիֆիկացիաներ խմբագրել

 
Իսկանդեր համակարգ

Իսկանդեր-Մ խմբագրել

Իսկանդեր-Մ համակարգը նախատեսված է միայն Ռուսաստանի զինված ուժերի կարիքների համար և չի արտահանվում։ Մինչև 2018 թվականը Ռուսաստանի զինված ուժերը նախատեսում են իրենց բոլոր հրթիռային բրիգադներում Տոչկա և Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրները փոխարինել Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով։ Իսկանդեր-Մ համակարգն ունի մի քանի տեսակի մարտագլխիկներ` Օդային-ջերմային-վառելանյութային պայթուցիկներ, բեկորներով պայթուցիկներ և մագնիսակական հարվածային մարտագլխիկներ։ Իսկանդեր-Մ հրթիռային համակարգը կարող է նաև արձակել միջուկային մարտագլխիկներ։

Իսկանդեր-Է խմբագրել

Իսկանդեր-Է համակարգը նախատեսված է արտահանման համար և Ռուսաստանի Զինված Ուժերի կողմից չի շահագործվում։ Իսկանդեր-Է համակարգի կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է 280 կմ, ինչը չի գերազանցում հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմով սահմանված 300 կմ սահմանաչափը։ Իսկանդեր-Է համակարգերի հրթիռի շեղումը կազմում է 30-70 մետր։ 26 հատ Իսկադներ-Է համակարգեր արտահանվել են Սիրիա։

Հայաստանը 2016 թվականին Ռուսաստանի Դաշնությունից 4 «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր է ներկրել։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում[1]։ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, ի թիվս այլ նորությունների, առաջին անգամ ցուցադրվեցին նաև հայկական բանակի «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։ Իսկանդեր-Է ի վիճակի է հակաօդային պաշտպանությունը ճեղքելով` մինչև 300կմ հեռավորության վրա, մինչև մի քանի մետր ճշգրտության հարվածներ հասցնել։ Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով (մինչև 50 կմ), թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։ Իսկ բարձր ճշգրտությունն ապահովվում է դեպի թիրախն ինքնուղղորդվելու հատուկ համակարգերի միջոցով։ Ինչ վերաբերում է գործարքի արժեքին, ապա քիչ թե շատ վստահորեն կարելի է պնդել միայն, որ «Իսկանդերները» ձեռք են բերվել ռուսական 200 մլն. դոլար վարկից դուրս, քանի որ այդ միջոցներով ձեռք բերվելիք սպառազինության փետրվարին հրապարակված ցանկում «Իսկանդերի» մասին ոչինչ չկար[2]։

Իսկանդեր-Կ խմբագրել

Իսկադներ-Կ համակարգը գրեթե չի տարբերվում Իսկանդեր-Մ համակարգից։ Տարբերությունը միայն նրանում է որ Իսկանդեր-Կ համակարգերը նախատեսված են թևավոր հրթիռների համար։ Իսկանդեր-Կ համակարգի կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է 500 կմ, իսկ թևավոր հրթիռների առկայության դեպքում 2000 կմ։

Մարտական գործողություններ խմբագրել

Իսկանդեր-Մ հրթիռային համակարգը փորձարկվել է 2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Ըստ Ռուսական պաշտոնական տեղեկատվության Իսկանդեր-Մ համակարգի մեկ հրթիռը ոչնչացրել է շուրջ 20 տանկ։

Սպառազինություն խմբագրել

  •   Ռուսաստան 84 հատ Իսկանդեր-Մ
  •   Հայաստան նվազագույնը 8 հատ Իսկանդեր-Է (ցուցադրվել է անկախության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ)

Հնարավոր օպերատորներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Զեկույց. Հայաստանն ունի 4 «Իսկանդեր»». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. ««Իսկանդեր-Է» ռազմավարական զսպման գործիք | Razm.info». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.

Աղբյուրներ խմբագրել