Տիրան Խաչատրյան

նյարդավիրաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Տիրան Վազգենի Խաչատրյան (հունիսի 20, 1971(1971-06-20) կամ ապրիլի 4, 1984(1984-04-04), Պռոշյան, Կոտայքի մարզ, Հայաստան և Աբովյան, Հայաստան), հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ[1], Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ[2], Հայաստանի ազգային հերոս[2]։

Տիրան Վազգենի Խաչատրյան
հունիսի 20, 1971(1971-06-20) (51 տարեկան) կամ ապրիլի 4, 1984(1984-04-04) (39 տարեկան) -
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն գյուղ Պռոշյան, ՀԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան
Կոչում

Գեներալ լեյտենանտ

Հայաստանի Ազգային Հերոս
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ,
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (2006)
ՊաշտոնաթողՀՀ ԶՈՒ շտաբի պետի առաջին տեղակալ
Պարգևներ

Վաղ տարիներԽմբագրել

1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։

Ռազմական գործունեությունԽմբագրել

Արցախյան պատերազմԽմբագրել

1987 թվականին Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը։ 1990-1991 թվականներին եղել է ՀՀ Պաշտպանական բանակի կապավոր և ապահովել Հայաստանի սահմանամերձ շրջանների, Արցախի և Երևանի հետ կապը։ 1991-1994 թվականներին Պռոշյանի կամավորական ջոկատի, ապա Շուշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Ասկերանի (Լեսնոյ), Շահումյանի (էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի, (Գյուլաթաղ, Չլդրան, Կիչան, Ախավենդ, Օրթափայա, Բաշ Գյուներիայա), Կուբաթլոփ, Ֆիզուլու, Զանգելանի. Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

2013 թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով[3]։

2020 թ․ հունիսի 15-ին նշանակվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ[4]։

2021 թ․ փետրվարի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ազատվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից[2]։

Պարգևներ և կոչումներԽմբագրել

Նախորդող
Իշխան Մաթևոսյան
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ
Տիրան Խաչատրյան

4 սեպտեմբերի 2013 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։