Օնիկ Գասպարյան
ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ
Օնիկ Վիկտորի Գասպարյան (հունվարի 6, 1970, Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ[1], Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Օնիկ Վիկտորի Գասպարյան | |
---|---|
![]() | |
հունվարի 6, 1970 (51 տարեկան) - | |
Ծննդավայր | Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստանի Հանրապետություն |
Զորատեսակ | Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր |
Կոչում | Գեներալ-Գնդապետ |
Պաշտոն | ԶՈւ ԳՇ պետ |
Մարտեր/ պատերազմներ | Հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմ |
Պարգևներ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Արիության մեդալ, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Դրաստամատ Կանայան» մեդալ, «Վազգեն Սարգսյան» մեդալ, Մարտական ծառայության մեդալ, Գարեգին Նժդեհ մեդալ և «Անբասիր ծառայության համար» |
ԿրթությունԽմբագրել
- Վերապատրաստվել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում և ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
Զինվորական ծառայությունըԽմբագրել
- 1988-1990 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջևանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է ոտքի շրջանում՝ հակահետևակային ականի պայթյունից։
- 1993-2010 թթ. - Իջևանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։
- 2010-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
- 2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով[2]։
- 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ[3]:
- 2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ[4]:
- 2020 թվականի հունիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին նշանակել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ[5]։
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- Գեներալ-մայոր (2015)[6]։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2014)[7]։
- Արիության մեդալ (2011)[8]։
- Մի շարք գերատեսչական պարգևներ։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2013)։
- Գեներալ-լեյտենանտ (2019)[9]։
- Գեներալ-գնդապետ (2020)[10]
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող Մովսես Հակոբյան |
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյան 7 հուլիսի 2016 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Լևոն Երանոսյան |
ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյան 11 ապրիլի 2012 թ. - 7 հուլիսի 2016 թ. |
Հաջորդող Գրիգորի Խաչատուրով |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Օնիկ Գասպարյանը՝ գեներալ-գնդապետ. նոր կոչումներ կշնորհվեն նաև Արայիկ Հարությունյանին և Արտակ Բուդաղյանին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-15
- ↑ Օ. Գասպարյանին ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին
- ↑ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ
- ↑ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ https://www.president.am
- ↑ Օ. Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Օ. Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ www.president.am։ Վերցված է 2019-07-05
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝0"
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: