Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարան

իրականացնում է գրադարանային և մատենագիտական-տեղեկատվական գործունեություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարան, համալսարանական գրադարան, որը գտնվում է Երևանի Նալբանդյան 128 հասցեում։ Գրադարանը գործում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կազմում հիմնադրման պահից[1]։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարան
Երկիր Հայաստան
Տեսակհամալսարանային գրադարան
Գործունեության ոլորտգրադարանային գործ
Հիմնվել է1975
ՏեղադրությունԵրևան
ՀասցեՆալբանդյան 128
ՄասնաճյուղերԻնֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ընթերցասրահ (Զեյթուն վարչական տարածք); ՀՊՏՀ ԳՄ գրադարան
Այլ տվյալներ
ՏնօրենԱրմինե Հովհաննիսյան
Կայքlibrary.asue.am

Պատմություն

խմբագրել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) գրադարանը հիմնադրվել է 1975 թվականի հոկտեմբերին՝ բուհի հիմնադրման հետ միաժամանակ։ Գրադարանի առաջին վարիչը եղել է Դոնարա Փալանջյանը։ 1994 թվականից մինչև 2012 թվականը գրադարանը ղեկավարել է Վեներա Ավալյանը, իսկ 2013 թվականից գրադարանի տնօրենն է՝ Արմինե Հովհաննիսյանը։ Այբբենական և կարգային գրացուցակների ստեղծման աշխատանքները սկսվել են 1976 թվականից։

Գործունեության երկար տարիների ընթացքում՝ պրոֆեսորադասախոսական կազմին, ասպիրանտներին և ուսանողությանը ուսումնական և գիտական անհրաժեշտ գրականության ապահովելու անհրաժեշտությամբ, Գրադարանը իրականացրել է մեծ ծավալի աշխատանք[1]։ Երևանի պետական համալսարանից ստացած ոչ հարուստ ֆոնդը (մոտ 40000 միավոր) տարիների ընթացքում համալրվել է դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, գիտական ամսագրերով, ատլասներով, բառարաններով։ 2008 թվականի հունվարին ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքից գրադարանը տեղափոխվել է համալսարանի նորակառույց թիվ 5 մասնաշենք։ Գրադարանը ունի Մուշեղ Ադոնցի անվան գիտական և երկու ուսանողական ընթերցասրահներ։

2013 թվականի հոկտեմբեր ամսից թվայնացման ժամանակակից տեխնիկայի ձեռք բերման հետ միաժամանակ գրադարանում սկսվել են էլեկտրոնային գրացուցակի ստեղծման և հիմնական ֆոնդի թվայնացման աշխատանքները։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՄԱԿ-ի գրականության անկյունը բացվել է 2013 թվականի ապրիլին` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և ՀՊՏՀ միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում։ Այն տեղակայված է ՀՊՏՀ գրադարանի գիտական ընթերցասրահում։ ՄԱԿ-ի հրատարակությունների մեր ընթերցասրահի ֆոնդում ներառում է բազմալեզու գրականություն և օգտագործվում է ազատ տարածման սկզբունքով։

Գրադարանի հիմնական ֆոնդը ներառում է հայերեն և օտար լեզուներով ուսումնական, մեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, ամսագրեր, գիտաժողովների նյութեր, բառարաններ, ատլասներ, ինչպես նաև ՀՊՏՀ-ում գործող մասնագիտական խորհրդում պաշտպանված ատենախոսություններն ու դրանց սեղմագրերը, այլ երկրների բուհերում հայերեն և օտար լեզուներով պաշտպանված սեղմագրերի օրինակները։

2001 - 2002 թթ․ գրադարանի ֆոնդը կազմել է 200 000 միավոր գրականություն, այդ թվում 15 անուն ամսագիր և 10 անուն թերթ։ Ֆոնդում ներառվել են ոչ միայն դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, այլև ներառել է հայալեզու և օտարալեզու գեղարվեստական գրականություն, բառարաններ, հանրագիտարաններ և այլ տեղեկատվական հրատարակչություններ[1][2]։

 
ՀՊՏՀ գրադարանի Մ․ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահ

2015 թվականի վիճակագրական տվյալներով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարանի ֆոնդը կազմել է 185 922 միավոր գրականություն[1][3]։

2013 թվականին կազմվել է գրքային ֆոնդի անձնագիրը։

Գրադարանային ֆոնդերի համալրումն իրականացվում է ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներով։ Հազվագյուտ և հնատիպ գրքերի հավաքածուն ընդգրկում է 1885–1914 թվականների հրատարակություններ։ Ֆոնդում առկա ամենահին գիրքը թվագրվում է 1885 թվականին, որը հրատարակվել է Կիևում (Гамбарова П. Къ вопросу о банкахъ краткосрочнаго кредита

2013 թվականին ՀՊՏՀ բակում տեղակայվել է QR գրադարանը։ Նրանում ընդգրկված են շուրջ 200 անուն, ինչպես ուսումնական գրականություն, այնպես էլ ուսումնաօժանդակ մասնագիտական ձեռնարկներ։

 
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի գրադարանի QR սենյակ

2016 թվականին գրադարնի ֆոնդը կազմել է 187 594 միավոր գրականություն[1][4]։

Ըստ 2023 թվականի տվյալների ՀՊՏՀ գիտական գրադարանի թղթային ֆոնդը կազմում է մոտ 196 000 միավոր, իսկ թվայնացված գրքերի և էլեկտրոնային ռեսուրսների քանակը էլեկտրոնային գրադարանում կազմում է 751 անուն գիրք։ Գրադարանը բաժանորդագրված է 6 անուն էլեկտրոնային մասնագիտական ամսագրի,ինչպես նաև Cambridge Journals Full e-Journals-ին։

 
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի գրադարանի ընթերցասրահ

Հայասատանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի գրադարանում նույնպես իրականացվել են նորացման աշխատանքներ։ ՀՊՏՀ ԳՄ գրադարանում 2023 թվականի վերջին տվյալներով կա 2974 միավոր գրականություն։ Առկա է QR ընթերցասրահ, որտեղ ներառվում է 436 միավոր գրականություն։ ՀՊՏՀ ԳՄ գրադարանի աշխատակցուհին է Արմինե Վարոսյանը, ով իրականացնում է ամբողջ գրադարանի համալրման, մշակաման աշխատանքները և մի շարք միջոցառումների կազմակերումը։

 
Къ вопросу о банкахь краткосрочнаго кредита : Стесненiе на денежномъ рынке и наши банковые порядки / П. Гамбаровa - Киев : тип. С.В. Кульженко, 1885г.

Գործառույթներ

խմբագրել

2013 թվականից, Koha գրադարանային ծրագրով իրականացվում են ՀՊՏՀ գրադարանի հիմնական ֆոնդի թվայնացման, էլեկտրոնային գրադարանի և էլեկտրոնային գրացուցակի համալրման աշխատանքները։ 2016 թվականից, նույն ծրագրով, ՀՊՏՀ գրադարանը ուսանողադասախոսական անձնակազմի սպասարկումն իրականացնում է  առցանց  եղանակով։ Էլեկտրոնային գրադարանը հասանելի է՝ library.asue.am[5] հասցեով։ 2013-ից մինչ այսօր գրադարանը անդամակցում  է Հայաստանի էլեկտրոնային գրադարանային ասոցիացիային։

Գրադարանի մասին տեղեկատվությունը մեծացնելու նպատակով թողարկվել է հայերեն և անգլերեն տեղեկատվական թերթիկներ։ Գրադարանում պարբերաբար կազմակերպվում են առցանց վեբինարներ, տարաբնույթ միջոցառումներ, գրքի շնորհանդեսներ, որոնք իրենց հերթին ավելի են բարձրացնում գրքի և գրադարանի նկատմամբ հետագրքրությունը բուհի համակարգում[1][6]։ Գրադարանի անձնակազմը մասնակցում է մասնագիտական վերապատրաստումների։ Գրադարանը օգտագործում է իր արտաքին և ներքին շահառուների հետ կապի առցանց միջոցներ, ինչպես նաև էլեկտրոնային գրքի առցանց պատվերի տարբերակը։

ՀՊՏՀ Գիտական գրադարանի զարգացման տեսլական

խմբագրել
 
ՀՊՏՀ գրադարանի ուսանողական ընթերցասրահ

Դառնալ ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ, տեխնոլոգիաների ինտենսիվ օգտագործմամբ, նոր բովանդակությամբ և պրոֆեսիոնալ անձնակազմով, սեփական իմիջով լավագույն տեղեկատվական և կրթական հաստատություն։

Հայասատնի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարանի առաքելությունն է հանդիսանում ուսանողադասախոսական կազմի կարիքների լիարժեք բավարարումը՝ հետևյալ սկզբունքներով՝

  1. Մատչելիություն,
  2. Բազմազանություն,
  3. Ամբողջականություն,
  4. Հաշվետվողականություն։

Սոցիալական հարթակներ

խմբագրել

Գրադարանը առկա է նաև սոցիալական հարթակներում՝

  1. Ֆեյսբուք[7],
  2. Ինստագրամ[8],
  3. Թվիթթեր[9],
  4. Յութուբ[10]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սուքիասյան, Գ․ (2018). Գիրքը, գրադարանը և ընթերցանությունը Հայաստանի պետական բուհերում. Երևան. էջեր 47–49.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Под. ред. Арабян, К. (2003г.). Библиотеки Южного Кавказа и кто есть кто в библиотечной сфере. Справочное издание. Ер.: Армянская библотечная ассоциация. էջեր 131–132.
  3. Բաղդասարյան, Ա․ (2016թ․). Հայաստանի գրադարանները 2015թ․։ Աշխատանքների վիճակագրական վերլուծություն. Եր․: Հայաստանի ազգային գրադարան. էջեր 71, 80.
  4. Բաղդասարյան, Ա․ և ուրիշներ (2017 թ․). Հայաստանի գրադարանները 2016 թվականին։ Աշխատանքների վիչակագրական վերլուծություն. Եր․: Հայաստանի ազգային գրադարան. էջեր 78, 86.
  5. library.asue.am
  6. «ՀՊՏՀ». asue.am (ամհարերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. «ՀՊՏՀ գրադարան - ASUE library». www.facebook.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  8. «Login • Instagram». www.instagram.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  9. «Library of Armenian State University of Economics». Twitter (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  10. «ASUE Library - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.