Հայաստանի կատվազգիներ
Հին ժամանակներում ժամանակակից Հայաստանի տարածքում հանդիպում էին մի քանի տեսակի կատվազգիների արեալներ։
Այսօրվա դրությամբ Հայաստանում բնակվում է մեծ կատուների մեկ տեսակ՝ առաջավորասիական ընձառյուծ (Panthera pardus ciscaucasica) և հինգ տեսակի մանր կատուներ՝ կովկասյան լուսան (Lynx lynx dinniki ), եղեգնակատու (Felis chaus chaus), անտառային կատու (Felis silvestris), մանուլ (Otocolobus manul) և տափաստանային կատու (Felis silvestris lybica)։
Ընդհանուր տեղեկություններԽմբագրել
Առյուծները և վագրակատուները Հայաստանի տարածքից անհետացել են վաղուց, վագրերն այստեղ ապրել են մինչև 20-րդ դարի սկիզբը, ընձառյուծները այս պահին ապրում են Հայաստանի տարածքում, սակայն նրանց թվաքանակը կազմում մոտավորապես 5-7[1]:
Վագրակատուները և առյուծները, որոնք բնակվել են Հայաստանում, պատկանել են ասիական ենթախմբին (Acinonyx jubatus venaticus - ասիական վագրակատու, Panthera leo persica - ասիական առյուծ)։ Վագրերը, որոնք նախկինում ապրել են Հայաստանի տարածքում, պատկանել են թուրանական ենթատեսակին (Panthera tigris virgata - թուրանական վագր), սակայն այսօր դրանք համարվում են վերացած տեսակ: Ընձառյուծներ այսօր կան Հայաստանում և պատկանում են առաջավորասիական ենթատեսակին. այն համարվում է ընձառյուծների ամենախոշոր ներկայացուցիչը[2]:
ԸնձառյուծներԽմբագրել
Ընձառյուծների ժամանակակից արեալը Հայաստանում զբաղեցնում է մոտավորապես 2856,8 կմ² և զբաղեցնում է հարավային և հարավարևմտյան հատվածները (Վայոց ձոր, Արարատ (Խոսրով)[3] և Սյունիք)։ Առաջավորասիական ընձառյուծը կամ կովկասյան ընձառյուծը մինչև 1970-ական թվականների սկիզբը ապրում էր ոչ միայն վերոնշյալ վայրերում, այլ Հայաստանի հյուսիսարևելյան հատվածներում՝ Սևանից հյուսիս, սակայն նրանց պոպուլյացիան անհետացել է: 1972 թվականին առաջավորասիական ընձառյուծը ստացավ պահպանվող տեսակի կարգավիճակ, իսկ 1987 թվականին ներառվեց Կարմիր գրքում, որպես անհետացող տեսակ[4]:
Այս գիշատչի տարածման արեալներից են՝ Գեղամա, Վայքի, Զանգեզուրի, Բարգուշատի և Մեղրու լեռները: Հիմնական գործոնները, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի ընձառյուծներին, հետևյալն են՝ գերարածեցում, որսագողություն, հրդեհներ և մարդկային գործոն[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Красная книга Армении: 5 или 7 леопардов и еще меньше награждённых авторов»։ REGNUM։ 20 мая 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է 2012-06-03
- ↑ crazy_zoologist: Кошачий мир Армении
- ↑ LLC Helix Consulting։ «Խոսրովի արգելոցում 40 տարվա ընթացքում առաջին անգամ կովկասյան ընձառյուծ է նկատվել (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-25
- ↑ «Կովկասյան ընձառյուծ» (hy-AM)։ Վերցված է 2019-02-25
- ↑ http://www.shikahogh.am/pdf/leopardinarmenia.pdf(չաշխատող հղում)