Ասիական առյուծ կամ Հնդկական առյուծ (լատին․՝ Panthera leo persica), գիշատիչների կարգի կատվազգիների ընտանիքին պատկանող առյուծի ենթատեսակ[1]։

Ասիական առյուծ
Ասիական առյուծ
Արու ասիական առյուծ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Ինֆրադաս Ընկերքավորներ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Հովազներ
Տեսակ Առյուծներ
Ենթատեսակ Ասիական առյուծ
Լատիներեն անվանում
Panthera leo persica (A.B.Meyer, 1826)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Գտնվում է կրիտիկական լուրջ սպառնալիքի տակ՝ ոչնչացման եզրին։ Գրանցված է միջազգային կարմիր գրքում, որպես վերացող տեսակ։

Տարածվածություն

խմբագրել

Նախկինում Ասիական առյուծները տարածված են եղել ամբողջ Հարավային Եվրասիայով։ Նրանց տարածվածության արեալը ընդգրկում էր Հունաստանից մինչև Հնդկաստան ընկած արևադարձային անտառները։

Ժամանակի ընթացքում մարդու ներգործությամբ ասիական առյուծը մեկուսացել է միայն Հարավային Ասիայում՝ հետագայում դառնալով Հնդկաստանի էնդեմիկ կենդանատեսակ։

Ներկայումս ասիական առյուծի որոշակի պոպուլյացիաներ պահպանվել են միայն Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Սասան Գիր ազգային պարկում։ Ըստ որոշ տվյալների՝ ազատության մեջ ապրում են ընդամենը 1100 ասիական առյուծներ։ Անազատության մեջ նրանց կարելի է հանդիպել մի շարք եվրոպական քաղաքների կենդանաբանական այգիներում և սաֆարիներում։

Նկարագրություն

խմբագրել

Հնդկական առյուծը համարվում է առյուծների ամենափոքր ներկայացուցիչները։ Նա աֆրիկյան առյուծին զիջում է ոչ միայն մարմնի չափերով, այլ նաև արուների բաշի մազածածկով։

Այս ենթատեսակի արու առյուծների քաշը կշռում է 120―ից 240 կգ, էգերը 80―160 կգ։ Արուները միջինը կշռում են 180 կգ, էգերը՝ 120 կգ։ Ունեն մարմնի ոչ այնքան համաչափ կառուցվածք։

Արուների երկարությունը կազմում է 2,5―3,2 մետր, բարձրությունը 87―110 սմ։

Պատմության մեջ գրանցված ամենամեծ ռեկորդակիր արու ասիական առյուծը ունեցել է 3,7 մետր ամբողջական մարմնի ընհանուր Ռեկորդային երկարությունը, բայց պոչով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ֆիշեր Դ., Սեյմոն Ն., Վիսենտ Դ. «Կարմիր գիրք», Վտանգված վայրի բնություն // 1976. — С. 108—112. — 478 с.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական առյուծ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական առյուծ» հոդվածին։