Հայաստանի ժողովրդական կուսակցություն
Հայաստանի ժողովրդական կուսակցություն (կրճատ՝ ՀԺԿ), ձախակողմյան սոցիալիստական կուսակցություն Հայաստանում։
Հայաստանի ժողովրդական կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Ստեփան Դեմիրճյան |
Հիմնադիր | Կարեն Դեմիրճյան |
Հիմնադրված | 1998 |
Գաղափարախոսություն | սոցիալիզմ և պրո-եվրոպեականություն |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1998 թվականին Կարեն Դեմիրճյանի կողմից։ 1999 թվականի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ միասին՝ ստեղծելով Միասնություն դաշինքը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին՝ ստանալով մեծամասնություն և ընտրվելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո կուսակցության ղեկավար է դարձել Ստեփան Դեմիրճյանը։ Կուսակցությունը մասնակցել է 2003 թվականի խորհդարանական ընտրություններին, ստացել է 1․1% ձայն, ուստի և չի անցել խորհրդարանում։ Իրենց նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը, 2003 թվականի ՀՀ նախագահի ընտրությունների առաջին փուլում ստացավ ձայների 27.4%-ը, իսկ երկրորդ փուլում՝ ձայների 32․5%-ը։ 2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ստացան 1.68% ձայն, որը նույնպես չապահովեց տեղեր խորհրդարանում։ Մինչև 2007 թվականի Ազգային Ժողովի ընտրությունները կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ միասին ստեղծեցին Կոնգրես-ՀԺԿ դաշինքը[1]։ Դաշինքը ստացավ ձայների 3․72%, ուստի չստացավ տեղ խորհրդարանում։ Կուսակցությունը որոշում կայացրեց չմասնակցել 2018 թվականի ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման ընտրություններին՝ սատարելով Իմ քայլը դաշինքին[2]։
Գաղափարախոսություն
խմբագրել2007 թվականին կուսակցությունը փոխեց իր գաղափարախոսությունը ռուսամետությունից եվրոպամետություն։ Դեմիրճյանը պնդում էր․ «Հայաստանը պետք բռնի Եվրոպական ինտեգրման ճանապարհը»՝ արդյունավետորեն փոխելով կուսակցության կողմնորոշումը ԱՊՀ երկրների հետ համագործակցելուց դեպի Եվրոպայի հետ համագործակցություն[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ծրագիրը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
- ↑ [1]