Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա

«Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (կրճատ՝  «ՀԹԳԱ» ՀԿ) ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է Հայաստանի գրադարանների, բուհերի, գիտահետազոտական և այլ ոչ առևտրային կազմակերպությունների համար էլեկտրոնային գիտական շտեմարանների հասանելիությունն ապահովելու համար[1]։

«Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» ՀԿ
ՏիպՀասարակական կազմակերպություն
Հիմնադրված15.07.2019
ՏեղագրությունԵրևան, ՀՀ
Հիմնական անձինքՆախագահ՝ Anna Chulyan
Կայքhttps://armenia.eifl.net/

Պատմություն խմբագրել

«ՀԹԳԱ» ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ. հուլիսի 15-ին «Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում» ԻԱՄ-ի հիմքի վրա։

«Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում» ԻԱՄ-ը հիմնադրել է Տիգրան Զարգարյանը։

1999 թվականից սկզբում «Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում»-ը, այժմ արդեն «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա»-ն համագործակցում է Electronic Information for Libraries (EIFL) -ի հետ, ինչի շնորհիվ հայաստանյան մի շարք գրադարաններ հնարավորություն ունեն օգտվելու միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններից[2]։

Այժմ «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահն է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

Գործունեությունը խմբագրել

«ՀԹԳԱ» ՀԿ-ի նպատակն է հայաստանյան գրադարաններին, համալսարաններին, գիտահետազոտական և նմանատիպ այլ ոչ-առևտրային կազմակերպություններին ընձեռել բարձր վարկանիշ ունեցող գիտական էլեկտրոնային-տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հնարավորություն՝ աջակցելով դրանց աշխատանքի մակարդակի և օգտվողների սպասարկման որակի բարձրացմանը։

«ՀԹԳԱ» ՀԿ-ն աջակցում է Հայաստանի գիտությանը՝ տեղեկատվական աջակցության տրամադրելով գիտական հանրությանը՝ սատարելով առաջավոր գիտահետազոտական մշակումների, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Այն նպատակ ունի աջակցել Հայաստանում բարձրագույն կրթության արդիականացմանն` ուսուցման էլեկտրոնային նորարարական մեթոդների, սեմինարների, սիմպոզիումների, գիտաժողովների, մանկավարժական կադրերի վերապատրաստման արդյունավետ մոդելների մշակման, ինչպես նաև Հայաստանում առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

«ՀԹԳԱ» ՀԿ-ն կապող օղակ է հանդիաստնում մի շարք ազգային և միջազգային կազմակերպությունների համար։ Այն նպաստում է էլեկտրոնային տեղեկատվական ծառայությունների ստեղծմանը, օգտվողներին տեղեկատվության տրամադրմանը և վիրտուալ գրադարանների գործարկման փորձի տարածմանը։

«ՀԹԳԱ» ՀԿ-ն ապահովում է մասնագիտական աջակցության տրամադրում հայաստանցի գրադարանավարներին, կազմակերպում և անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ[3], ինչպես նաև տեղեկացնում նմանատիպ միջոցառումների անցկացման մասին այլ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից[4]։

Միջազգային համագործակցություն խմբագրել

«ՀԹԳԱ» ՀԿ-ն մասնակցում է EIFL -ի «Գիտելիքի հասանելիության շահերի պաշտպանություն. հեղինակային իրավունք և գրադարաններ» ծրագրին, որը հայտնի է որպես EIFL-IP ծրագիր։ EIFL-IP-ի նպատակն է պաշտպանել և առաջ մղել գրադարանների և նրանց օգտվողների հեղինակային իրավունքը և մտավոր սեփականության շահերը EIFL-ի անդամ երկրներում։

EIFL-ի հետ համագործակցության շնորհիվ «ՀԹԳԱ» անդամ կազմակերպություններն ունեն անվճար և զեղչված մուտք դեպի միջազգային գիտական առցանց ռեսուրսներ, ինչպիսիք են՝ ASTM Compass, e-Duke Journals Scholarly Collection, Edward Elgar Publishing e-books and journals, European Respiratory Journal, Sage Publication Ltd's IMechE Journals և SAGE Premier, IWA Publishing Journals, MSP Journals, OpenEdition Journals, Royal Society Journals Collection, The Company of Biologists' Journals, Polpred.com, CNKI Express և այլն։

Անդամակցող կազմակերպություններ խմբագրել

Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիային անդամակցող կազմակերպություններն են՝

  1. Հայաստանի ազգային գրադարան
  2. Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան
  3. Հայ-ռուսական համալսարան
  4. Դիլիջանի միջազգային դպրոց
  5. «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր
  6. Ավանդական բժշկության համալսարան
  7. Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան
  8. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
  9. Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ
  10. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  11. Հյուսիսային համալսարան
  12. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
  13. Արցախի պետական համալսարան
  14. Երևանի պետական համալսարան
  15. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
  16. Եվրասիա միջազգային համալսարան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"DLAA" NGO (former eLCA consortium) information | Electronic Library Consortium of Armenia». armenia.eifl.net. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
  2. «| EIFL». www.eifl.net. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Проект LNSS - БрГТУ». www.bstu.by (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
  4. «E-health service connects people to their doctors | EIFL». www.eifl.net. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.