Աննա Չուլյան

գրադարանավար

Աննա Հրայրի Չուլյան (հուլիսի 5, 1978(1978-07-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրադարանավար, գրականագիտության դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն[4]։ 2021 թվականին Աննա Չուլյանը ընտրվել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ)[5] փոխնախագահ։

Աննա Չուլյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1978(1978-07-05) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունԼև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց (1995) և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (2001)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (2010)
Մասնագիտությունբանասեր, գրականագետ, գրադարանավար և թարգմանչուհի
ԱշխատավայրՆաիրի Զարյանի անվան 130 հիմնական դպրոց, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան, Հայաստանի Ազգային Գրադարան, Հայաստանի Ազգային Գրադարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[2] և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[3]
Զբաղեցրած պաշտոններտնօրեն

Կենսագրություն խմբագրել

Աննա Չուլյանը ծնվել է Երևանում 1978 թ. հուլիսի 5-ին։ 1995 թ. ավարտել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցը։ 1995 թ. ընդունվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի ռուս-իսպանական բաժինը։ Համալսարանը ավարտել է 2001 թ.-ին։

2004-2006 թվականներին աշխատել է Երևանի Ն. Զարյանի անվ. դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի։

2005-2010 թվականներին եղել է ԲՊՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի հայցորդ։

2006 թվականին ընդունվել է ԲՊՀ գրադարան որպես համալրման և մշակման բաժնի գրադարանավար։

2009 թվականից աշխատում է նաև որպես ԲՊՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի դասախոս։

2010 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտում պաշտպանել է «Կոնստանտին Բալմոնտը իսպանական գրականության թարգմանիչ և հետազոտող» թեմայով թեկնածուական ատենախոսությունը և ստացել բ.գ.թ. աստիճան։

2009-2012 թվականներին հեռակա սովորել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայի «Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ» բաժնում։

2010 թվականից  «Բրյուսովյան ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածուների խմբագրական կազմի անդամ և պատասխանատու/թողարկող խմբագիրն է։ 2016 թ. Մոսկվայում լույս տեսած Վ.Բրյուսովի «Դրամատուրգիա» գրքի և  նույն թվականին ֆաքսիմիլե վերահրատարակված «Հայաստանի պոեզիա» գրքի  հրատարակման պատասխանատուն է։ Կազմակերպել է մի շարք գրքերի շնորհանդեսներ, այդ թվում Մոսկվայում։

2010 թվականից կազմակերպել է  «Բրյուսովյան ընթերցումներ» միջազգային գիտաժողովները։

2010 թվականի ապրիլի 1-ին նշանակվել է «Բրյուսովյան գիտական կենտրոնի» ղեկավար։

2010 թվականի հոկտեմբերի 12-ին նշանակվել է ԲՊՀ գրադարանի ղեկավար՝ համատեղելով գիտական կենտրոնի ղեկավարի պաշտոնը և Վ. Բրյուսովի թանգարանի աշխատանքների համակարգումը։

2012 թվականին պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ «Համալսարանական պահոցների ստեղծումը և կիրառումը» թեմայով։

2014 թվականին ընտրվել է «Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի» նախագահ։

2015 թվականին նշանակվել է EIFL (Electronic Information for Libraries) միջազգային կազմակերպության հայաստանյան համակարգող։

2019 թվականի ստացել է դոցենտի կոչում «Գրականագիտություն» մասնագիտությամբ։

2019 թվականին հիմնադրել է «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։

2020 թվականի մարտից դասավանդում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի «Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ» բաժնում։

2020-2023 օգոստոս Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն։

2023 թվականի օգոստոսից մինչ օրս Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, վերապատրաստումների, այդ թվում արտասահմանում։ Հանդիսացել է հայաստանյան և միջազգային ծրագրերի համակարգող և փորձագետ ինպես գրադարանային, այնպես էլ գրականության ոլորտում։

Կրթություն խմբագրել

2009-2011 թվականներին ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոն, «Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ», Մագիստրոսի կոչում

2005-2010 թվականներին Վ.Բրյուսովի անվ. պետական համալսարան, Համաշխարահային գրականության և մշակույթի ամբիոնի հայցորդ

1995-2001 թվականներին Վ.Բրյուսովի անվ. պետական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ (ռուսաց լեզվի և գրականության, իսպաներեն լեզվի մասնագետ, բանասեր, մանկավարժ)

Գիտական կոչումներ խմբագրել

2019 թվականին ստացել է դոցենտի կոչում՝ «Գրականագիտություն» մասնագիտությամբ։

2010 թվականին ստացել է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտ Բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Մասնակցություն միջազգային ծրագրերին խմբագրել

2019 թվականի հունվար - 2023 թվական ERASMUS+ CBHE MINERVA («Հետազոտության կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանի համակարգող։ [1][6]

2015 թվականի հոկտեմբեր - 2018 թ. հոկտեմբեր - ERASMUS+ CBHE LNSS («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով»)  ծրագրի Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանի համակարգող[7]։

2015 թվականի հունիսից - EIFL հայաստանյան  համակարգող[8]։

Մասնակցություն միջազգային շարժունության ծրագրերին խմբագրել

2018 թվականի մարտի 19-23-Erasmus+ HE ծրագրի աշխատակազմի շարժունություն, Սալամանկայի համալսարանի գրադարան, Իսպանիա։

2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր - Erasmus+ Ianus II ծրագրի աշխատակազմի շարժունություն, Իաշի Յոհան Կուզայի համալսարանի Միհայ Էմինեսկուի անվան կենտրոնական համալսարանի գրադարան, Ռումինիա։

Մասնագիտական վերապատրաստումներ խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 6-8 «Հանրահասանելի գիտության ենթակառուցվածքները», Վալենսիայի համալսարան, Իսպանիա
2019 թվականի հոկտեմբեր 21-25 «Հետազոտության կառավարման կարողությունների ձևավորում», Լիեժի համալսարան, Բելգիա
2019 թվականի սեպտեմբերի 25-27 «Հանրահասանելի գիտություն», ԲՊՀ, Երևան
2017 թվականի սեպտեմբերի 25-29 «Որակի ապահովումը գրադարաններում», Կրետեի համալսարան, Հունաստան
2016 թվականի օգոստոսի 21- սեպտեմբերի 3 «Գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման ծրագրի մշակում», Լիմերիկի տեխնոլոգիական  համալսարան, Իռլանդիա
2014 թվականի ապրիլի 31- մայիսի 3 «Հեռավար ուսումնառությունը որպես ապագայի կրթյություն», ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոն, Երևան
2014 թվականի հոկտեմբերի 28-31 «Հասարակայնության հետ կապերը համալսարանական և ակադեմիական թանգարաններում», ԲՊՀ, ICOM, Երևան
2011 թվականի հոկտեմբերի 3-24 Մասնագիտական պրակտիկա Լոնդոնի արևմտյան համալսարնի գրադարանում, Մեծ Բրիտանիա

Մասնակցություն /ելույթ, ներկայացում/ միջազգային գիտաժողովներին, աշխատաժողովներին և սեմինարներին խմբագրել

  • «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ազգային գրադարանների տնօրենների 29-րդ համաժողովի տարեկան ընդհանուր ժողով» (CDNLAO), Կատար, Դոհա, նոյեմբերի 1-2, 2023. Ելույթ՝ «Պահպանել և հասանելի դարձնել Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուները»։
  • ԻՖԼԱ-ի 88-րդ գլխավոր համաժողով և ասամբլեա, Նիդերլանդներ, Ռոտերդամ, օգոստոսի 21-25, 2023
  • «Եվրոպայի ազգային գրադարանների համաժողով»-ի (CENL) ամենամյա տարեկան ընդհանուր ժողով, Ֆրանսիա, Փարիզ, հունիսի 18-20, 2023. Ելույթ՝ «ՀԱԳ կայուն զարգացման տեսլական»։
  • Ազգային գրադարանների 2-րդ գագաթնաժողով, ԱՄԷ, Շարժա, նոյեմբերի 4-7, 2022. Ելույթ՝ «Հայաստանի ազգային գրադարան»։
  • «Մայրենի լեզուների համաշխարհային գանձարան. բնիկ ժողովուրդների լեզուների պահպանման համատեքստ, քաղաքականություն և փորձառություն» միջազգային գիտաժողով, ՌԴ, Մոսկվա, հուլիսի 5-7, 2022. Ելույթ՝ «Հայերեն տեքստի նիշերի օպտիկական ճանաչման ժամանակակից տեխնոլոգիաները՝ որպես հայերենը կիբերտարածություն ինտեգրելու միջոց»։
  • «Եվրոպայի ազգային գրադարանների համաժողով»-ի (CENL) ամենամյա տարեկան ընդհանուր ժողով, Թուրքիա, Անկարա, Հունիսի 19-21, 2022.
  • «Ազգային գրադարանների գագաթնաժողով» ԱՄԷ, Շարժա, Նոյեմբերի 8-9, 2021, Ելույթ՝ «Հայաստանի ազգային գրադարանը՝ համաշխարհային հայկական տպագիր ժառանգության կենտրոն. համալրում, թվայնացում, պահպանում, խթանում»
  • Երիտասարդական գրականության միջազգային խորհրդի (IBBY) 37-րդ համաշխարհային կոնգրես, ՌԴ, Մոսկվա, Սեպտեմբերի 10-12, 2021. Ելույթ՝ «Մանկական գրականության ընդգրկվածության շրջանակը Երևանյան գրադարանային ֆոնդերում»
  • «Գիրքը և ընթերցանությունը թվային դարաշրջանում» II միջազգային գիտաժողով, Ղրղզստանի Հանրապետություն, Բիշքեկ, Հունիսի 20-23, 2021. Ելույթ՝ «Հայ գրականությունը թվային դարաշրջանում. ձեռագրերից մինչև թվայնացում»
  • «Կենտրոնական Ասիա - 2021. գրադարանային տեղեկատվական աղբյուրները գիտության, կրթության, մշակույթի և գործարարության ոլորտներում» XIV միջազգային գիտաժողով, Ուզբեկստան, Տաշկենտ, Մայիսի 19-21, 2021. Ելույթ՝ «Բաց կոդով ծրագրային ապահովումները որպես Հայաստանի գրադարանների կայացած համակարգ»
  • Մասնակցություն EIFL գլխավոր համաժողովներին 2015, 2016, 2017, 2018, 2019՝ որպես Հայաստանի համակարգող[9]
  • «Բրյուսովյան ընթերցումներ» միջազգային գիտաժողով 2006, 2008, 2010, 2012, 2013, 2016, 2018[10]
  • Ինտերնետ կառավարման ֆորում, Հոկտեմբերի 10, 2019, Երևան
  • Հանրամատչելիության համաշխարհային շաբաթ, «Հայաստանի հանրահասանելի պահոցները», հոկտեմբերի 28, 2019, Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևան[11]
  • XXI դարի գրադարնները. Հաջողված փորձ և միջազգային զարգացման միտումներ, «Տեղեկատվական գրագիտությունը և մարտահրավերները Հայաստանում, Հունիսի 4, 2018, Դիլիջան, UWC Dilijan College.
  • Summer School “THE REFERENCE LIBRARIAN IN THE DIGITAL AGE” in Constanta-Mamaia, Romania /24.06.18-29.06.18/ Presentations and debates on the latest practices in reference services. Reference services: The experience of the Armenian libraries [2](չաշխատող հղում)
  • Ինտերնետ կառավարման ֆորում, Հոկտեմբերի 10, 2018, Երևան [3] Արխիվացված 2018-11-17 Wayback Machine
  • The 6th NEICON International Conference «Electronic Resources for Research and Education: Development, Promotion And Use» /24.09.18-27.09.18/. Consortium as a platform for the professional training for librarians in the context of science and education development (Erasmus+ LNSS project experience in Armenia).[12]
  • «Поэт Константин Бальмонт (1857 – 1942): Символист и теург», 18-20 сентября, 2017, Санкт-Петербург, Россия.
  • Ինտերնետ կառավարման ֆորում, Հոկտեմբերի 2, 2017, Երևան։ [4] Արխիվացված 2021-04-12 Wayback Machine
  • 6th International Summit of the Book, 16-17 October, 2017, Brasov, Romania
  • Fellow: World Library and Information Congress: 82nd IFLA General Conference and Assembly, United States, Ohio, Columbus 13-19 August 2016 [5]
  • Անցյալի ժառանգության պահպանումը ապագայի համար, հոկտեմբերի 17-19, 2016, Էջմիածին
  • Գրականության և մշակույթի արդի խնդիրները, Հոկտեմբերի 15-16, 2016, Երևան
  • Հանրամատչելիության համաշխարհային շաբաթ, հոկտեմբերի 19-25, 2015, Հայաստանի ազգային գրադարան, Երևան

Սեմինարներ[4] խմբագրել

  • Springer Nature Library Advisory Board Meeting, 12-14 June, Budapest, Hungary.
  • How to write effective project proposals under Erasmus+ programme, 9 June, 2017, Yerevan
  • English for Specific Purposes, 19-20 May, 2016, Yerevan
  • English for Specific Purposes, 23-24 June, 2016, Yerevan
  • Media Litearcy, 28-30 June, 2016, Yerevan
  • Moscow International Book Fair, 5-8 September, 2016, Moscow, Russia
  • Festival Readings, 11-13 April, 2015, Yerevan-Byurakan, Armenia
  • Public Administration and NGO Capacity Development, 16-17 October, 2014, Yerevan
  • Enforcement and Protection of Copyright: Best International Practices, 15 April, 2014, Yerevan
  • A Framework of  Reference for Pluralistic Approaches to Languages and Cultures, 10-11 September, 2013, Yerevan

Մասնագիտական անդամակցություն[4] խմբագրել

2019 թվականից մինչ օրս «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» ՀԿ նախագահ
2019 թվականից մինչ օրս «Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ
2019 թվականից մինչ օրս «Springer Nature» հրատարակչության գրադարանային խորհրդի անդամ
2018 թվականից Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ
2017 թվականից մինչ օրս UMAC անդամ
2017 թվականից մինչ օրս ICOM անդամ
2014 թվականի հունիսից մինչ օրս

2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի դեկտեմբեր

Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի նախագահ

Ռուսաստանի համաշխարհային գրականության ինստիտուտի գիտաժողովների կազմկոմիտեի անդամ[13]

2013 թվականին Ընթերցանության խորհրդատվական հանձնաժողովի ՀՀ փորձագետ[14]
2010 թվականի հոկտեմբերից մինչ օրս Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ
ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2010 թ. մինչ օրս «Բրյուսովյան ընթերցումներ» միջազգային գիտաժողովների կազմակերպիչ-պատասխանատու (2010 թ., 2012 թ., 2013 թ. (Մոսկվայում), 2016 թ., 2018 թ.)

«Բրյուսովյան ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածուների խմբագրական կազմի անդամ, հրատարակման պատասխնատու

Գրքերի շնորհանդեսների կազմակերպում (այդ թվում՝ Մոսկվայում՝ Արծաթե դարի թանգարանում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  4. 4,0 4,1 4,2 ORCID. «Anna Chulyan (0000-0003-4316-7284)». orcid.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  5. «Вадим Дуда избран президентом Библиотечной Ассамблеи Евразии». www.rsl.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «MINERVA». brusov.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  7. «LNSS». brusov.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  8. «| EIFL». www.eifl.net. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  9. «General Assembly | EIFL». eifl.net. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  10. «Brusov Readings». brusovcenter.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  11. tgyurjyan (2019 թ․ նոյեմբերի 4). «International Open Access Week 2019 at AGBU Papazian Library». AUA Newsroom (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  12. «6-я международная конференция НЭИКОН «Электронные научные и образовательные ресурсы: создание, продвижение и использование»». conf.neicon.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  13. «Book Platform - Advisory Committee on Readership - Armenia». www.bookplatform.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  14. Wilde, Erik (1999). Wilde’s WWW. Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg. էջեր 173–262. ISBN 978-3-642-95857-1.

Արտաքին հղումներ խմբագրել