Համրուն (մալթ.՝ Ħamrun), քաղաք Մալթայի հարավային մասում, Մեծ նավահանգստի գոտում։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալնորով բնակչության թվաքանակը եղել է 9 244[2]։

Բնակավայր
Համրուն
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես11 կմ²
ԲԾՄ40 մետր
Բնակչություն9244 մարդ (մարտի 31, 2014)[1]
Համրուն (Մալթա)##
Համրուն (Մալթա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի ներկա տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել առնվազն երկու հազար տարի առաջ, ինչի վկայությունն են մերձակա ժայռերում փյունիկեցիների կատարած թաղումները, որոնք հայտնաբերվել են հնագիտական պեղումների արդյունքում։

Սուրբ Հովհաննեսի ուխտի ասպետների տիրապետության ժամանակներում այս վայրերը եղել են բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների, մեծահարուստների որսի ու հանգստի սիրած վայրերից մեկը։

19-րդ դարում սկսվել է բնակավայրի բուռն զարգացման ու աճի նոր փուլը։ 1875 թվականին օծվել է նոր՝ Կաետան Տիենացու եկեղեցին։ 1881 թվականին բնակավայրը, որ այն ժամանակ կոչվում էր Սուրբ Հովսեփի գյուղ (Casale San Giuseppe), ստացել է առանձին եկեղեցական ծխի և առանձին վարչական կենտրոնի կարգավիճակ։

Մշակույթը խմբագրել

Համրունն աստիճանաբար վերածվել է մշակույթների խառնարանի։ Դա վերաբերում է նաև այստեղ պատրաստվող կերակրատեսակներին, որոնք պարունակում են իտալական, սիրիական, արևմտաաֆրիկյան, աֆղանական, թուրքական խոհանոցներին բնորոշ տարրեր[3][4][5]։ Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ ամեն տարի Համրունում կազմակերպվում է շոկոլադի փառատոն, որի ընթացքում Մալթայի տարբեր բնակավայրերից ժամանած շոկոլադագործները ցուցադրում են իրենց վարպետությունը[6][7][8]։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Տաշ Շամրա մարտկոցը - 1798 թ.
  • Կլոր աշտարակը, ջրամատակարարման աշտարակ - XVII դար[9]
  • Սուրբ Կաետան ծխական եկեղեցին
  • Աստվածամոր եկեղեցին
  • Անարատ հղության եկեղեցին
  • Աստվածամոր մատուռը

Քույր քաղաքներ խմբագրել

Համրունը բարեկամական սերտ կապեր է հաստատել իտալական Շիլլա քաղաքի հետ[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  2. «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
  3. «Malta's First Afghani Restaurant Has Landed in Ħamrun And It's Ethnic Perfection». lovinmalta.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Why Ħamrun Deserves Recognition And Regeneration». lovinmalta.com.
  5. «Ħamrun Pizzeria Being Called 'The Best in Malta' gets Perfect Review Record». lovinmalta.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. «Clear Your Schedule - Ħamrun Is Hosting A Chocolate Festival Tomorrow!». lovinmalta.com.
  7. «THE ĦAMRUN CHOCOLATE FESTIVAL - Visitmalta - The official tourism website for Malta, Gozo and Comino». www.visitmalta.com.
  8. Ltd, Allied Newspapers. «Ħamrun Chocolate Festival». Times of Malta.
  9. Round Tower (Water Tower) - National Inventory of the Cultural Property of the Maltese Islands
  10. «Twinning». localgovernment.gov.mt. Government of Malta. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համրուն» հոդվածին։