Համշենի բարբառ, հայերենի կը ճյուղի բարբառներից մեկը։

Ներկան կազմվում է ձայնավորով սկսվող բառերի սկզբում ավելացնելով գ (գուդիմի), իսկ բաղաձայնով սկսվող բառերի վերջից գու (բէրէի գու)։ Բաղաձայնական համակարգը՝ եռաստիճան խլազուրկ (դ՛→դ, տ→դ)։ Այս բարբառում ր-ն ատամնային բաղաձայններից առաջ դառնում է շ (մաշտ←մարդ), մյուսներից առաջ յ (դայդագ←դարտակ←դատարկ)։ Անորոշ դերբայի վերջավորությունն է ուշ (խօսուշ - «խոսել»)։ Բայերի ժխտականը կազմվում է թէ մասնիկով (չի՞ն թէ գալ

Բարբառը խոսվել է Տրապիզոնում և նրանից արևմուտք ընկած շրջանում։ Այս բարբառի ներկայացուցիչները ապրում են Հյուսիսային Կովկասի մերձսևծովյան շրջաններում (Սուխումի, Սոչի, Ադլեր, Գագրա և այլն)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 167.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)