Կաբրալ Համիլկար (պորտ.՝ Amílcar Cabral), կեղծանունը՝ Աբել Զասսի (պորտ.՝ Abel Djassi, սեպտեմբերի 12, 1924(1924-09-12)[1][2], Bafatá, Պորտուգալական Գվինեա - հունվարի 20, 1973(1973-01-20)[2][4][5][…], Tsévié, Maritime, Տոգո[1] և Կոնակրի, Գվինեա), Գվինեա Բիսաուի և Կանաչ Հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Գվինեայի և Կանաչ հրվանդանի կղզիների անկախության աֆրիկյան կուսակցության (որը 1963 թվականից գլխավորել է պորտուգալական գաղութարարների դեմ ուղղված զինված պայքարը) հիմնադիրներից մեկն է (1956) և գլխավոր քարտուղարը։ Եղել է ԽՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտի պատվավոր դոկտոր (1971

Համիլկար Կաբրալ
պորտ.՝ Amílcar Cabral
Ծննդյան անունՀամիլկար Կաբրալ
Ծնվել էսեպտեմբերի 12, 1924(1924-09-12)[1][2]
ԾննդավայրԲաֆատա, Պորտուգալական Գվինեա
Վախճանվել էհունվարի 20, 1973 (48 տարեկան հասակում)
Վախճանի վայրԿոնակրի, Գվինեա
ԳերեզմանFortaleza de São José da Amura
Գրական անունԶասսի Աբել
ՄասնագիտությունԿանաչ հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ
Քաղաքացիություն Պորտուգալիա և  Q25423356?
ԿրթությունԲարձրագույն գյուղատնտեսային ինստիտուտ Լիսաբոնում (Պորտուգալիա)
Գրական ուղղություններanticolonialism?
ԿուսակցությունԱֆրիկյան կուսակցություն Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության համար և Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում
Պարգևներ
Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն
ԶավակներIva Cabral?[3]
 Amílcar Cabral Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 12-ին Բաֆատա քաղաքում (Պորտուգալական Գվինեա)։ Նրա հայրը՝ Վասկո Կաբրալը եղել է պաշտոնյա և պլանտատոր։ Իր որդուն նա անվանել է ի պատիվ Համիլկար Բարկայի՝ Հաննիբալի հոր։ Կարբալը ավարտել է Սան-Վիսենտի ճեմարանը և Լիսաբոնի Բարձրագույն գյուղատնտեսային ինստիտուտը։ Նա հարգանքով էր վերաբերվում պորտուգալական մշակույթին, ասում էր․

  Պորտուգալերենը ամենալավն է, ինչ մեզ թողել են պորտուգալացիները։  

1948 թվականին նա միանում է ազգային-ազատագրական շարժմանը պորտուգալական գաղութարարների դեմ։ 1956 թվականին նա առաջնորդեց Աֆրիկայի՝ Գվինեայի և Կանաչ հրվանդանի անկախության կուսակցությունը։ 1963 թվականի հունվարից նա ներկայանում է Հեղափոխական ժողովրդական զինված ուժերի ռազմական խորհրդի նախագահ։

1972 թվականի դեկտեմբերին նա Գերագույն խորհրդի նախագահ Գեորգաձեի հետ Ժամանեց Ղրիմ՝ ԽՍՀՄ-ի ստեղծման 50-ամյակին։

1973 թվականի հունվարի 20-ին՝ մոտ ժամը 23։00-ին, երբ Կաբրալը վերադառնում էր տուն Կոնակրիի (Գվինեա) լեհական դեսպանատանը կայացած հանդիպումից հետո, նա իր կնոջ և մի քանի աշխատակիցների հետ ձերբակալվում է գաղութարարների գործակալների կողմից։ Կաբրալին սպանում են՝ կրակելով գլխին, իսկ մյուս ձերբակալվածներին ուղարկում են Բիսաու քաղաք։

Գրականություն խմբագրել

  • Игнатьев O.K. Амилкар Кабрал — сын Африки. М., 1975.
  • Игнатьев O.K. Амилкар Кабрал — сын Африки. М., 1975.
  • Хазанов, Анатолий Михайлович «Поколение Кабрала»։ путь в революцию // Новая и новейшая история. 2012. № 3. С. 159-184.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 153  

Ծանոթագրություններ խմբագրել