Բերլեվոգ նորվ.՝ Berlevåg,  կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում): Սահմանակից է Բոցֆորդ, Տանա, Վադսյո կոմունաներին:

Picto infobox map.png
Բերլեվոգ
նորվ.՝ Berlevåg

Զինանշան
Berlevåg komm.svg
Berlevåg sentrum.jpg
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՖյուլքե
Մտնում էՖինմարք ֆյուլքե
ՎարչկենտրոնԲերլեվոգ
Հիմնական լեզուԲուկմոլ, Հյուսիսսաամերեն
Բնակչություն (2009)1040
Տարածք1120.46
NO 5440 Berlevåg.svg
Հիմնադրված էհունվարի 1, 1914[1] թ.
Սահմանակցում էՏանա, Բոցֆորդ և Վադսյո
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ2024
Կոորդինատներ: 70°51′25.200000099998″ հս․ լ. 29°5′34.8000001″ ավ. ե. / 70.85700000002778154° հս․. լ. 29.093000000028° ավ. ե. / 70.85700000002778154; 29.093000000028
berlevag.kommune.no
Բերլեվոգ կոմունան Ֆինմարք ֆյուլքեի քարտեզին

ՊատմությունԽմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմԽմբագրել

 
Բերլեվոգը 1942 թվականին

Բերլեվոգը Ֆինմարքի մյուս կոմունաների պես բռնազավթվեց ֆաշիստագերմանական ուժերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այդ ժամանակ գերմանացիների կողմից առաջին անգամ գործարկվեց համայնքի օդանավակայանը, որը կառուցել էին հարյուրավոր սովետական գերիներ: 1943-1944 թվականների ընթացքում օդանավակայանը հաճախակի ԽՍՀՄ զինված ուժերի կողմից ենթարկվում էր ռմբահարման:

1944 թվականին գերմանաֆաշիստական ուժերի նահանջը կազմակերպելիս բնակավայրը ամբողջությամբ ոչնչացվեց, իսկ բնակչությունը հարկադիր տեղափոխման ենթարկվեց: Նորվեգիայի ազատագրումից հետո կառավարությունը ցանկանում էր բնակչությանը տեղափոխել հարևան բնակավայրեր, սակայն մերժում ստացավ և վերականգնեց այն:

ԱնվանումԽմբագրել

Կոմունայի անվանումը կազմված է երկու մասից: «Բեռլ» նորվեգերենից թարգմանած նշանակում է «մարգարիտ», իսկ «Վոգ» նշանակում է «ծոց»:

ԲնությունԽմբագրել

Բերլեվոգի ծովափնյա ափերը հանդիսանում են հազարավոր ծովային թռչունների բնակության վայր: Կոմունայում կան նաև բնության այնպիսի վայրեր, որտեղ մարդը ոտք չի դրել: Այդպիսի վայրերը հիմնականում լեռներում են, անծայրածիր ճահճային դաշտերը: Այն հնարավորություն է տալիս բնությամբ հետաքրքրվողներին կազմակերպել գիտարշավներ և սիրողական ուսումնասիրություններ:

Քույր քաղաքներԽմբագրել

Երկիր Քաղաք
  Ռուսաստան Բելոմորսկ

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 85. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056