Համահայկական Առաջին խաղեր
Համահայկական Առաջին խաղեր, կայացել են Երևանում՝ 1999 թվականի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը։ Խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքերով հասցվել է Հրազդան մարզադաշտ, որտեղ Ալբերտ Ազարյանը բոցավառել է խաղերի ջահը։ Խաղերին մասնակցել են ՀՀ և ԼՂՀ 24 և արտասահմանյան 21 պետությունների 38 քաղաքների 1141 մարզիկ-մարզուհի։ Խաղերի ծրագրում ընդգրկվել են 7 մարզաձևեր՝ բասկետբոլ, թեթև աթլետիկա, թենիս, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ և ֆուտբոլ։ Խաղերի ժամանակ խաղարկվել են ոսկե, արծաթե և բրոնզե 37-ական լրակազմ մեդալներ։
Համահայկական Առաջին խաղեր Համահայկական Առաջին խաղեր | |
---|---|
Անցկացման վայր | ![]() ![]() |
Բացման արարողություն | Գառնիի հեթանոսական տաճար |
Բացեց | Ալբերտ Ազարյան |
Փակման արարողություն | Հրազդան մարզադաշտ |
Ջահը վառեց | Ալբերտ Ազարյան |
Մարզաձևեր | Բասկետբոլ, թեթև աթլետիկա, թենիս, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ և ֆուտբոլ |
Բացում | Օգոստոսի 23, 1999 թ. |
Փակում | Սեպտեմբերի 5, 1999 թ. |
Քաղաքներ | 62 |
Մարզիկներ | 1141 |
Մեդալներ | 37 |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |