Համախարբերդցիական միություն

Համախարբերդցիական միություն, խարբերդցիների հայրենակցական միություն։ Հիմնվել է 1926 թվականին՝ դեռևս 1880-ական թվականների վերջից Բոստոնում (ԱՄՆ) գործող Խարբերդի, Հյուսեյնիկի, Քեսիրիկի, Բազմաշենի և այլ կրթասիրաց ու ուսումնասիրաց ընկերությունների և «Եփրատ» սանուց միության միավորումով։ Նպատակն էր Սովետական Հայաստանում հիմնել Նոր խարբերդ անունով ավան։ Այդ խնդրանքով Համախարբերդցիական միությունը դիմեց Սովետական Հայաստանի կառավարությանը, որը 1928 թվականի մարտի 21-ի որոշմամբ 1091 հա հողատարածություն հատկացրեց Նոր Խարբերդ ավանի համար։ Այդտեղ բնակություն հաստատելու համար խարբերդցիներ ներգաղթեցին Հունաստանից (1932 թվականին), Ֆրանսիայից (1936 թվականին), Սիրիայից, Լիբանանից, Ռումինիայից, Բուլղարիայից։ Համախարբերդցիական միությունը ակտիվորեն մասնակցում է համագաղութային հայրենասիրական միջոցառումներին, սերտ կապի մեջ է Նոր Խարբերդի հետ։ Համախարբերդցիական միության կենտրոնը Բոստոնում է, մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի քաղաքներում։ Հրատարակել է «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը» պատմական, մշակութային և ազգագրական հուշամատյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 90