Համախառն ազգային արդյունք

Համախառն ազգային արտադրանք Աշխարհագրական բաշխումը ՀՆԱ-ի գնողունակության հավասարության (ՊՄԳ) մեկ շնչի հաշվով (միջազգային դոլար) 2020 թվականին, ըստ ԱՄՀ-ի.(Արժույթի միջազգային հիմնադրամ)
     >50000     35000—50000     20000—35000     10000—20000      5000—10000     2000—5000     <2000     Ինֆորմացիա չկա
Աշխարհագրական բաշխումը ՀՆԱ (անվանական) մեկ շնչի հաշվով (միջազգային դոլար) 2019 թվական․ ըստ ԱՄՀ-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ):
     >$60,000     $50,000 - $60,000     $40,000 - $50,000     $30,000 - $40,000      $20,000 - $30,000     $10,000 - $20,000     $5,000 - $10,000     $2,500 - $5,000      $1,000 - $2,500     $500 - $1,000     <$500     Ինֆորմացիա չկա

Համախառն ազգային արդյունք խմբագրել

Համախառն ազգային արդյունք (անգլ.՝ gross national product), ազգային հաշիվների համակարգի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից մեկն է։ Շատ հաճախ ՀԱԱ-ն օգտագործվում է ՀՆԱ ցուցանիշի հետ, կամ փոխարինվում է դրանով, ինչն, ընդհանուր առմամբ, սխալ է։

Ի տարբերություն համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), որն արտահայտում է տվյալ երկրի տարածքում ստեղծված բոլոր վերջնական ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը, համախառն ազգային արդյուքն արտացոլում է միայն երկրի բնակիչների կողմից ստեղծված ապրանքների ընդհանուր արժեքը ՝ անկախ դրանց գտնվելու աշխարհագրական դիրքից։

Ըստ 1993 թվականի ազգային հաշիվների հաշվարկման ՄԱԿ-ի Հանձնարարականներ[1], համախառն ազգային արդյունքի ցուցանիշը փոխարինվեց համախառն ազգային եկամտի ցուցիչով[2], և այդ ժամանակից ի վեր այս տերմինը չի օգտագործվել վիճակագրական պրակտիկայում, այժմ առկա է միայն վաղ տարիների տպագրության մակրոտնտեսությանը վերաբերող դասագրքերում։

Համախառն ազգային արդյունքը բնութագրվում է մի շարք առանձնահատկություններով՝

  1. ՀԱԱ-ն պատկերացում է տալիս տվյալ երկրի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող արտադրական գործոնների միջոցով արտադրված արդյունքների մասին։ ՀԱԱ-ի մի մասը կարող է արտադրվել արտասահմանում։
  2. ՀԱԱ-ն առաջին հերթին դրամական ցուցանիշ է և նրա հաշվարկման ժամանակ կատարվում է միանգամայն տարասեռ ապրանքների ամփոփում մեկ միասնական տնտեսական ցուցանիշի մեջ։
  3. ՀԱԱ-ն ճիշտ հաշվարկելու համար անհրաժեշտ է խուսափել կրկնահաշվարկից, որպեսզի տվյալ տարում արտադրված արդյունքը հաշվարկվի մեկ անգամ։ Այդ պատճառով հաշվի է առնվում միայն վերջնական արդյունքների շուկայական արժեքը։

ՀԱԱ որոշելու ձև խմբագրել

Ըստ Մաքքոնելի և Բրյուի դասագրքի[3], համախառն ազգային արդյունքը տվյալ երկրի քաղաքացիների սեփականություն հանդիսացող արտադրության ռեսուրսների միջոցով արտադրված արդյունքների ընդհանուր շուկայական արժեքն է, որը կարող է արտադրված լինել նաև արտասահմանում։ Այսպիսով․ արտասահմանում արտադրված, սակայն տվյալ երկրի քաղաքացու սեփական միջոցներով արտադրված արտադրանքը ներառվում է երկրի ՀԱԱ-ի մեջ, բայց տվյալ երկրում սակայն այլ երկրի քաղաքացու միջոցներով արտադրված արտադրանքը՝ ոչ։

Համախառն ազգայի արդյունքը (ՀԱԱ) որոշվում է 2 եղանակով․

  • անվանական համախառն ազգային արդյունք․ համախառն ազգային արդյունքն է, որը արտահայտված է ընթացիկ գներով տվյալ պահին, առանց գնի մակարդակի փոփոխությունները հաշվի առնելու.
  • իրական համախառն ազգային արդյունք․ համախառն ազգային արդյունքն է, որը ճշգրտվում է գների մակարդակի փոփոխությունների համար, այսինքն ՝ ՀՆԱ-ն ընթացիկ ժամանակահատվածում դեֆլյատորի վրա բաժանված ժամանակահատվածի համար։

ՀԱԱ հաշվարկելու ձև խմբագրել

ՀՆԱ-ի և ՀԱԱ-ի միջև եղած կապն արտահայտվում է հետևյալ բանաձևով․

ՀԱԱ = ՀՆԱ+ Δ,

որտեղ Δ = (արտասահմանում հայրենական արտադրության գործոններով արտադրված արդյունքի արժեք) - (տվյալ երկրում արտասահմանյան արտադրության գործոններով ստեղծված արդյունքի արժեք), այսինքն ՝ առաջնային եկամտի փոխանակման սալդոն աշխարհի հետ։

ՀԱԱ հաշվարկման մեթոդներ խմբագրել

ՀԱԱ-ն հաշվելու ժամանակ օգտագործվում է հետևյալ բանաձևը․

ՀԱԱ = ՀՆԱ+ Δ, որտեղ Δ — վիճակագրական գործակիցն է, իսկ ՀՆԱ-ն կարելի է որոշել 3 տարբեր եղանակներով․

  1. Վերջնական արդյունքների մեթոդ
  2. Ըստ ավելացված արժեքի
  3. Ըստ եկամուտների

Բացի սրանից, եկամուտ ստանալու եղանակներից ՀԱԱ-ի մեջ առանձնացվում են հետևյալ եկամտի տեսակները[4]

  • աշխատուժի վարձակալության դիմաց ստացված եկամուտ (աշխատավարձ, հավելավճար),
  • սեփականությունից ստացված եկամուտ,
    • վարձակալական վճար (ռենտային եկամուտ)
  • կորպորացիայի շահույթ (առանձնացնում են․ բաժնետերերի դիվիդենտները, չբաշխված շահույթը և շահութահարկը),
  • իրական տոկոսադրույք։

Մեկնաբանում խմբագրել

 
1) Երկրի ՀԱԱ-ն ավելի մեծ է քան կապույտով նշված ՀՆԱ-ն (եթե սալդոն<0) և ավելի փոքր է քան կարմիրով նշված ՀՆԱ-ն (եթե սալդոն>0) 2) Եթե ՀՆԱ-ն գերազանցում է ՀԱԱ-ն, նշանակում է, որ տվյալ երկրի քաղաքացիները արտասահմանում ստանում են ավելի շատ գումար, քան արտասահմանցիները տվյալ երկրում։ 3) Եթե ՀՆԱ-ն փոքր է ՀԱԱ-ից, նշանակում է արտասահմանցիները տվյալ երկրում ավելի շատ են վաստակում, քան տվյալ երկրի քաղաքացիներն արտասահմանում
 
Երկրի ներսում և արտասահմանում ՀՆԱ-ի և ՀԱԱ-ի հարաբերակցության տեսապատկերը
 
Կապը Ռուսաստանի ՀՆԱ-ի[5] (կապույտ գիծ) և ՀԱԱ-ի[6] (վարդագույն գիծ) միջև, ըստ Համաշխարհային բանկի տվյալների․ ներկայացված ԱՄՆ դոլլարով, առանց երկրի ներսում դոլլարի ինֆլյացիան հաշվի առնելու։

Երկրների դասակարգում ըստ անվանական ՀՆԱ-ի (մլն ԱՄՆ դոլար) խմբագրել

Երկրների դասակարգումն ըստ անվանական ՀՆԱ-ի վարկանիշի (մլն. ԱՄՆ դոլար)․ առաջին 12 երկիրը (2015-2013)
Տեղ 2015 2014 2013
0 Աշխարհ Կաղապար:Թիվ Աշխարհ Կաղապար:Թիվ Աշխարհ Կաղապար:Թիվ
1   ԱՄՆ 1 799 414 604   ԱՄՆ 1 764 057 094   ԱՄՆ 1 696 735 259
2   Չինաստան 1 087 539 850   Չինաստան 1 026 490 343   Չինաստան 922 378 862
3   Ճապոնիա 465 633 399   Ճապոնիա 532 886 931   Ճապոնիա 588 786 146
4   Գերմանիա 373 979 230   Գերմանիա 386 114 729   Գերմանիա 382 832 637
5   Միացյալ Թագավորություն 282 657 288   Ֆրանսիա 283 678 728   Ֆրանսիա 286 296 898
6   Ֆրանսիա 270 847 752   Միացյալ Թագավորություն 282 758 324   Միացյալ Թագավորություն 271 559 384
7   Հնդկաստան 209 176 680   Բրազիլիա 242 986 093   Բրազիլիա 248 687 400
8   Բրազիլիա 204 710 961   Իտալիա 209 883 835   Իտալիա 212 901 133
9   Իտալիա 199 502 681   Ռուսաստան 209 651 334   Ռուսաստան 212 596 203
10   Կանադա 170 423 086   Հնդկաստան 202 449 130   Հնդկաստան 194 797 429
11   Ռուսաստան 167 598 540   Կանադա 183 458 973   Կանադա 184 793 468
12   Ավստրալիա 142 851 840   Ավստրալիա 151 620 133   Ավստրալիա 151 426 892

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://unstats.un.org/unsd/nationalaccount/sna1993.asp The System of National Accounts 1993
  2. en:Gross National Income
  3. Макконнелл К. Р., Брю С.Л. Экономикс: принципы, проблемы и политика. — М.: ИНФРА-М, 2003. — 972 с. — ISBN 5-16-000928-0
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) Степанов В. Г. Статистика, ч. I
  5. GDP (current US$) | Data | Table
  6. GNI, Atlas method (current US$) | Data | Table

Արտաքին հղումներ խմբագրել