Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպություն

Վ․ Ի․ Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպություն (ռուս.՝ Всесоюзная пионерская организация имени В. И. Ленина), մասսայական երիտասարդական կոմունիստական կազմակերպություն 9-15 տարեկան երեխաների համար, որը գոյություն է ունեցել Խորհրդային Միությունում 1922-1991 թվականներին։

Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպություն
Изображение логотипа
ՏեսակՊիոներական շարժում
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Հիմնադրվածմայիսի 19, 1922
Լուծարված1991
Գլխադասային գրասենյակՄոսկվա
Անվանված էՍպարտակ և Վլադիմիր Լենին
Վերադաս կազմակերպությունԽորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միություն
(ՀամԼԿԵՄ)
Պարգևներ
Լենինի շքանշան և Լենինի շքանշան
«Արտեկ» պիոներական ճամբարի մասին պատմող խորհրդային փաստագրական ֆիլմ (1940 թվական)(ռուս.)

1922 թվականի մայիսի 19-ին ՌԿԵՄ Համառուսաստանյան II կոնֆերանսի որոշմամբ պիոներական ջոկատներ ստեղծվեցին ողջ Միությունում։ Կազմակերպության դրույթները սահմանված են եղել ՌԿ(բ)Կ ԿԿ «Պիոներական շարժման մասին» (1924, օգոստոս), «Պիոներ շարժման վիճակի և առաջնահերթ խնդիրների մասին» (1928, հունիսի 25), «Պիոներական կազմակերպության աշխատանքի մասին» (1932, ապրիլի 21), «Վ. Ի. Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպության 50-ամյակի մասին» (1972, մարտի 26) ԽՄԿԿ ծրագրերում։ Գործել է «Վ. Ի. Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպությունների մասին կանոնադրության» համաձայն։ Ղեկավար մարմին է համարվել Համամիութենական պիոներական կազմակերպության կենտրոնական խորհուրդը։

Իր հիմնական խնդիրն էր համարում «երեխաներին դաստիարակել կոմունիստական կուսակցության գործին նվիրվածության, սովետական ժողովրդի հեղափոխական, մարտական և աշխատանքային ավանդույթներին հավատարմության, սոցիալիստական հայրենիքի հանդեպ սիրո և թշնամիների նկատմամբ անհաշտվողականու թյան ոգով»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 98 CC BY-SA icon 80x15.png