Հաղթուկ
Հաղթուկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 8-9 կմ հյուսիս, Եփրատ գետի ձախ կողմում, այգեվետ վայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Հաղթուկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Խոզաթի գավառակ | |
Այլ անվանումներ | Հաղթոկ, Հաղտուկ, Յաղթուկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62600 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղն իսպառ ավերվել է ու ամայացել է թուրքերի ձեռքով 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելԳյուղի բնակչության մեծամասությունը հայեր էին։ XIX դարի վերջին ուներ 25-30 տուն՝ 224 բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀաղթուկն ուներ Երեք Մանմունք և Ս. Աստվածածին (կամ Ս. Մինաս) անուններով եկեղեցիներ։ Գյուղի մոտ էր գտնվում «Քարնուց քար» քարայրը։
Կրթություն
խմբագրել1879 թվականին գյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 25 սան[2]։
Գյուղում գտնվում է Ակնիկաձոր ձորը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խարհերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 317
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 140 — 992 էջ։