Հակոբ Վարդանյան (ջութակահար)

ջութակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Վարդանյան (1928, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1981), հայ ջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Հակոբ Վարդանյան
Ծնվել է1928
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Մահացել է1981
Մասնագիտությունջութակահար և դասախոս
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայֆիլհարմոնիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1952)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1928 թվականին, Երևանում։ 1946-1952 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1951 թվականին մասնակցել է Բեռլինում III համաշխարհային փառատոնին, որի շրջանակներում 17 համերգ է ունեցել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարբեր քաղաքներում, ինչպես նաև Լեհաստանում և Ալբանիայում։ Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Հայֆիլհարմոնիա՝ որպես մենակատար։ 1963 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։

Գրականություն խմբագրել