Հակոբ Պետրոսյան

հայ գրականագետ, հրատարակիչ-խմբագիր

Հակոբ Բաղդասարի Պետրոսյան (փետրվարի 18, 1928(1928-02-18), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվար 2017[1]), գրականագետ, հրատարակիչ-խմբագիր։ Բանասիրական գիտությունների թեկնածու է (1986 թվական

Հակոբ Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1928(1928-02-18)
ԾննդավայրԲաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվար 2017[1] (88 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ, հրատարակիչ և խմբագիր

Կենսագրություն

խմբագրել

Հակոբ Պետրոսյանը ծնվել է 1928 թվականին Բաթումում Մեծ եղեռնի տարիներին հայրենի երկրից տարագրված մշեցու ընտանիքում։ Ավարտել է տեղի միջնակարգ հայկական դպրոցում։ 1953 թվականին ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը և մանկավարժական աշխատանքի անցել Հրազդանի շրջանի Սոլակ գյուղի դպրոցում։ 1960 թվականից աշխատել է Երևանի համալսարանի հրատարակչություն[2]։

Հրատարակչությունում նա աշխատել է որպես խմբագիր, ապա՝ գլխավոր խմբագիր (1976 թվականից)[2]։

Զբաղվել է արևմտահայ հասարակական-քաղաքական գործիչ, արձակագիր Գեղամ Տեր-Կարապետյանի (Մշո Գեղամ) գրական ժառանգության հարցերով և հրատարակել «Գեղամ Տեր-Կարապետյան (Մշո Գեղամ)» մենագրությունը, որը հետագայում դարձել է նրա թեկնածուական ատենախոսությունը։ Հակոբ Պետրոսյանը ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։

1990 թվականին առաջին անգամ Հայաստանում Հակոբ Պետրոսյանը Արշակ Մադոյանի հետ համատեղ կազմել և հրատարակել է «գավառական գրականություն» հոսանքի հիմնադիր Խրիմյան Հայրիկի «Երկերի» միհատորյակը, 1995 թվականին Մշո Գեղամի «Տարօնի աշխարհ» գիրքը (Նաիրի Զորյանի հետ) առաջաբանով, ծանոթագրություններով և Մշո բարբառի բառացանկով։ Շարունակելով Գեղամ Տեր-Կարապետյանի գրական-պատմական ժառանգության ուսումնասիրությունը՝ 2003 թվականին կազմել նրա մեկ այլ աշխատությունը՝ «Տարօնի վանքերը, Ուղեւորի յիշատակներ», որտեղ ի մի են բերվել 19-րդ դարավերջին Տարոնի վանքերի իրական վիճակի, Մուշից Ուրֆա ձգվող հայկական գյուղերի, կրթական օջախների մասին Մշո Գեղամի հոդվածները[2]։

2011 թվականին որպես մենագրական հետազոտություն հրատարակվել է նրա «Սէյլան (Արշակ Մադոյեան). կեանքը եւ ստեղծագործությիւնը» գիրքը[2]։

Ազգային գրականության հիմնախնդիրներին Հակոբ Պետրոսյանն անդրադարձել է նաև գրականագիտական հոդվածներում, գրախոսություններում[2]։

2010 թվականից մինչև կյանքի վերջ խմբագրել է «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսը[2]։

Հակոբ Պետրոսյանը կյանքից հեռացել է 2017 թվականի հունվարին[2]։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960-2009 թվականներին աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում, 1972-1995 թվականներին (ընդհատումներով)՝ գլխավոր խմբագիր։

Ժողովածուներ

խմբագրել

Լույս են տեսել Պետրոսյանի «Գեղամ Տեր-Կարապետյան (Մշո Գեղամ, 1983 թվական)», «Սէյլան (Արշակ Մադոյեան)։ Կեանքը եւ ստեղծագործութիւնը» (2011 թվական) մենագրությունները, կազմել է «Խրիմյան Հայրիկ։ Երկեր» (համահեղինակ, 1992 թվական), «Գեղամ Տէր-Կարապետեան (Տատրակ)։ Տարօնի աշխարհ» (1995 թվական), «Գեղամ ՏէրԿարապետեան։ Տարօնի վանքերը։ Ուղեւորի յիշատակներ» (2003 թվական) ժողովածուները, «Երևանի պետական համալսարանի հրատարակչություն։ Մատենագիտություն. 1920-2011 թվականներ»ը (համահեղինակ, 2011 թվական

Մեդալներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հակոբ Պետրոսյան․ վաստակաշատ խմբագիրն ու գրականագետը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Հակոբ Պետրոսյան․ վաստակաշատ խմբագիրն ու գրականագետը» (PDF).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։