Պատմություն և մշակույթ
պարբերական
«Պատմություն և մշակույթ», հայագիտական կիսամյա հանդես։ Երևանի պետական համալսարանի հրատարակություն։
Պատմություն և մշակույթ | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 2010 |
Հիմնադիր | Երևանի պետական համալսարան |
Գրասենյակ | Երևան, Հայաստան |
Պատմություն
խմբագրելԼույս է տեսնում 2010 թվականից (առաջին պրակը՝ 2005 թվականին՝ «Տարեգիրք») Երևանում։ Գլխավոր խմբագիր՝ Էդիկ Մինասյան, պատմական խմբագիր՝ Հակոբ Պետրոսյան։
Լուսաբանում է ՀՀ բուհերի հայագիտության բնագավառում կատարված աշխատանքները, տպագրում է հոդվածներ, հաղորդումներ, պատմական ակնարկներ, հուշագրություններ, գրախոսություններ, Հայաստանի և հարակից երկրների պատմությանը, համաշխարհային պատմության չլուսաբանված հարցերին վերաբերող սկզբնաղբյուրներ, գրքաշուկայի նորությունները և այլն։
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն (ամփոփումներով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |