Հակոբ Մեղապարտի հուշարձան (Երևան)
Հակոբ Մեղապարտի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Իսահակյան փողոցում, Գրքի պալատի և Արմենպրես լրատվական գործակալության շենքի դիմաց, տեղադրվել է 1987 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հակոբ Մեղապարտի հուշարձան | |
---|---|
Հակոբ Մեղապարտի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/67.2 |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Իսահակյան փողոց |
Բարձրություն | 6 մ |
Քանդակագործ(ներ) | Խաչատուր Իսկանդարյան |
Ճարտարապետ(ներ) | Մ. Ավագյան |
Նյութ | գրանիտ |
Շինարարության սկիզբ | 1987 |
Շինարարության ավարտ | հոկտեմբերի 9, 1987 |
Ներկա վիճակ | կանգուն
|
ՀեղինակներԽմբագրել
- Ճարտարապետ՝ Մ. Ավագյան
- Քանդակագործ՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Խաչատուր Իսկանդարյան
ՏվյալներԽմբագրել
Հուշարձանը կառուցված է գրանիտից, չափսերը` 6x3,5 մետր։
Արձանը պատկերում է Հակոբ Մեղապարտին, որի ձախ ձեռքում նրա հրատարակած առաջին գիրքն է՝ «Ուրբաթագիրքը»։ Ներքևի աջ անկյունում, «Հակոբ Մեղապարտ» գրության վերևում, Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով, որը նշանակում է. D` Dei Servus, Աստծու ծառա, I` Iakobus, Հակոբ, Z` Zanni, Ծաննի՝ Հովհաննես (յան), A` Armenius, Հայ։
Հակոբ Մեղապարտին նվիրված հուշարձան կա նաև Զմմառում (հեղինակ՝ Ր. Ետալյան)[1]։
ՊատկերասրահԽմբագրել
Հակոբ Մեղապարտի հուշարձանի առջև տեղադրված QR-կոդով տախտակ-ուղեցույցը
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հակոբ Մեղապարտի արձանը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-26
Արտաքին հղումներԽմբագրել
- ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարան(չաշխատող հղում)