Հակոբ Թադևոսի Աթոյան (հունիսի 12, 1895(1895-06-12)[1], Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 5, 1937(1937-10-05)[1]), հայ ռազմական գործիչ։

Հակոբ Աթոյան
հունիսի 12, 1895(1895-06-12)[1] - հոկտեմբերի 5, 1937(1937-10-05)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Սարդարապատի ճակատամարտ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1928)[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան[1] և Կարմիր Աստղի շքանշան[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1895 թվականին Իգդիրում։ Ավարտել է տեղի ծխական դպրոցը, երկդասյան երկրագործական ուսումնարանը և Երևանի երկամյա ուսուցչական դասընթացները։ 1917 թ.-ին հեղափոխական աշխատանք է տարել Ալեքսանդրապոլի կայազորում, ընտրվել գնդի կոմիտեի անդամ։ 1920 թվականին Երևանում մասնակցել է Մայիսմեկյան ցույցերին։ Եղել է Հայաստանի կարմիր բանակի գնդի կոմիսար, ապա՝ հրամանատար։

1925-28 թվականներին սովորել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում (Մոսկվա)։ Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, այնուհետև՝ Ռուսաստանում ընթացող Քաղաքացիական պատերազմին։ Եղել է Կարմիր բանակի Հայկական գնդի կոմիսար, ապա՝ հրամանատար։ 1931 թվականին նշանակվել է Հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ, հրամանատար-կոմիսար։

Ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, Անդրկովկասյան Ֆեդերացիայի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ կենտգործկոմների անդամ։

Անհիմն բռնադատվել է 1937 թ.-ին, հետմահու արդարացվել[2]։

ԽՍՀՄ Մինիստրների սովետը Աթոյանին հետմահու շնորհել է գեներալ–մայորի կոչում։

Հանդես է եկել հրապարակումներով, օգտագործել է Ա., Հ. Ա. ծածկանունները[3]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի և Հայկական ԽՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Հիշատակ խմբագրել

Աթոյանի անունով է կոչվում Երևանի Էրեբունի վարչական շրջանի փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Դիվիզիայի հրամանատար Աթոյան / Գ. Օգանեզով. - Երևան։ Հայաստան, 1973. - 121 էջ։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Աթոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 132